Ազատան գյուղի ՝ Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Կաթողիկե եկեղեցի

ՍԲ.Մարիամ Աստվածածին եկեղեցի
ՍԲ. Աստվածածին
Հիմնական տվյալներ
ՏեսակՀայ Կաթողիկե եկեղեցի
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հայաստանի Հանրապետություն
ՏեղագրությունԼոռու մարզ և Ազատան
ԴավանանքՀայ Կաթողիկե եկեղեցի
ԹեմՀայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևմտյան Եվրոպայի հայ Կաթողիկե թեմ
Օծման թվական1998 թվական, ձեռամբ Տ. Ներսես Եպիսկոպոս Ներսիսյանի
Հոգևոր կարգավիճակՎանք
Հիմնական ամսաթվերը1852[1]
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էՀայ Կաթողիկեներ
Ժառանգության կարգավիճակՊատմական կոթող
ԱռաջնորդՀայր Միքայել Բասալե
ԱնվանվածՍԲ Աստվածամայր եկեղեցի
ՃարտարապետԱնհայտ
ՀիմնադիրԵրջանկահիշատակ Տեր Գրիգոր (19-րդ դարի քահանա)
Հիմնադրված1842-1852 թվականներ
Առաջին հիշատակումՊատմիչ Ղևոնդ Ալիշան
ԳմբեթԱվագ Միագմբեթ տաճար
Բնակիչ1535
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին կաթոլիկ եկեղեցի[2], Հայ կաթողիկե եկեղեցի, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Ազատան գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Ազատանի հայ Կաթողիկե եկեղեցին իր ժամանակների եզակի կառույցներից է,որը մի քանի դար շարունակ հավատացիալներին պահել և պահպանել է իր շուրջը։Այս վանքը կառուցվել է ժողովրդավարական հավատքի հիման վրա ։Վանքի շառավիղը եղել և մնում է ժողովրդի մեջ հավատք տոգորելու և փրկելու գործը ։

Ազատան գյուղի արևմտյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին կաթոլիկ եկեղեցին ի սկզբանե եղել է փայտաշեն կառույց, որը կառուցվել է 1830-ական թվականներին, քահանա Տեր Գրիգորի նախաձեռնությամբ։ Որից հետո 1845 թվականին սկսվել է քարաշեն եկեղեցու կառուցումը, որը ավարտվել է 1852 թվականին։

Եկեղեցին միանավ բազիլիկ տիպի կառույց է։ Եկեղեցուն կից կա զանգակատուն։ Ազատան գյուղի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Աստվածածին կաթոլիկ եկեղեցիները գրեթե նույն ոճի մեջ են կառուցված։

1890-ական թվականներին եկեղեցին վերակառուցվում է երկրաշարժի փլուզումից հետո։

Խորհրդային անաստվածության տարիներ եկեղեցին փակվել է և վերածվել է պահեստի։

Արդեն իսկ հետհրդային շրջանում եկեղեցին վերանորոգվում է և 1998 թվականին հունուարի 6-ին եկեղեցին իր դռներն է բացում[3]։ Ազատանի այս եկեղեցին իր բազմաընդհա ուր արժեքներով առաջնորդվող քրիստոնեական կերտում է։Կաթողիկե վանքը ունի իր տոները և ավանդույթները։

Խորհրդային աստվածմերժության տարիներին ,հայ ժողովրդին տոգորված և դաջված էր աստվածային կարգից անցումը անաստվածային կարգի հաստատման ,վերազինում էր ժողովրդին աթեիզմին հակվելու,տալով որ բարոյագիտական և համազգային չարախինդ նպատակներ։Հայ եկեղեցին Խորհրդային տարիներից հետո նորից վերականգնեց իր դիրքերը Հայոց աշխարհում ։

Ազատանի հայ Կաթողիկե եկեղեցու Հոգևոր-կրթական կյանքը խմբագրել

Դեռևս Խորհրդային միության փլուզումից հետո Ազատանի Հայ Կաթողիկե Եկեղեցին սկսել էր կրթական գործը ։

Այս պահին եկեղեցին ակտիվ է թե՛ երիտասարդական թե՛ կրթական ուղիներում ։Երիտասարդական և նորարարական զարգացման տիպի կազմակերպությունների հետ ։ Եկեղեցուն հարևան գործում է Կիրակնօրյա դպրոցը ։Կիրակնօրյա դպրոցը լայն հնարավորություն է երեխաների համար թե սովորել ու և թե՛ իրենց հմտությունները զարգացնելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://armenianchurchco.com/6920.html
  2. «ԱԶԱՏԱՆ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «Հայացք՝ Ազատանի Սբ. Աստվածածին եկեղեցուն» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.