Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սիլիստրա)

հայ առաքելական եկեղեցի Սիլիստրա քաղաքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (բուլղար․՝ Арменската църква „Света Богородица“), հայ առաքելական եկեղեցի Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում։ Հիմնադրվել է 1620 թվականին։ Բուլղարիայի տարածքում պահպանված ամենահին հայկական եկեղեցին է[1][2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՍիլիստրա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԲուլղարիայի հայոց թեմ
Հիմնական ամսաթվերը1620
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
Հիմնադրված1620
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Church in Silistra, Bulgaria Վիքիպահեստում
armenianchurch-bg.com/story.php?id=628&news_tip=6&title=

Պատմություն խմբագրել

Սիլիստրայի Սուրբ Աստվածածին եկեղեցին Բուլղարիայի ամենահին հայկական եկեղեցին է։ Այդ մասին արձանագրությունը հայտնաբերվել է շինության հարկերից մեկում հայտնաբերված քարի վրա։ Քարն այժմ ցուցադրվում է եկեղեցու սենյակներից մեկում։ Ըստ այդ արձանագրության եկեղեցին թվագրվում է 1069 թվականին ըստ հայկական օրացույցի, որը համարժեք է Գրիգորյան թվագրության 1620 թվականին[3]։ Ի սկզբանե եկեղեցին կոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Եկեղեցու պատերը զարդարված են յուղաներկով արված որմնանկարներով, ունի յուրօրինակ նկարված գմբեթ, հայկական և անտիկ գրքերի արժեքավոր հավաքածու։

Եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը, որի վրա մակագրված է.

  Ի ՅԻՇԱՏԱԿ

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ
ԲՒՒՐԱՒՈՐ
ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ
24 ԱՊՐԻԼ 1915 Թ.

 
  ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ

ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՒՒՆ ՏՈՒՐ ԱՇԽԱՐՀԻՍ ԽԱՂԱՂՈՒԹԻԻՆ
ԵԿԵՂԵՑԻՈՅՍ ՊԱՅԾԱՌՈՒԹՒՒՆ ՆՆՋԵՑԵԼՈՑ ԱՐՔԱՅՈՒԹԻԻՆ

 

2010 թվականին տեղի են ունեցել եկեղեցու 390-րդ տարելիցին նվիրված հանդիսությունները։ Քաղաքի պատկերասրահում տեղի է ունեցել արևելագետ, լրագրող, լուսանկարիչ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան և տոները» խորագրով ֆոտոցուցահանդեսը[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Арменска апостолическа църква "Сурп Аствадзадзин" (Град Силистра)». Guide Bulgaria (բուլղարերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  2. «Арменската епархия». www.armenianchurch-bg.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.(չաշխատող հղում)
  3. Սուրբ Աստվածածին եկեղեցի(չաշխատող հղում)
  4. Բուլղարիայում նշել են Սիլիստրայի հայկական «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարելիցը

Գրականություն խմբագրել

  • Занов, Иван. Арменците в Силистра – минало и съвременност.

Արտաքին հղումներ խմբագրել