Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սանավարդո)

եկեղեցի

Խաչմիան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Խաչմիան գյուղում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Սանավարդո
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Եկեղեցու մասին առաջին հիշատակությունն արված է 1818 թվականին։ Եկեղեցին փայտաշեն է և կառուցվել է հասարակության ծախսերով[1]։ Հավանաբար եկեղեցին կառուցվել է 18-րդ դարի կեսերին։ 1836 թվականի մի արձանագրության մեջ նշված է՝ «...ասացին հայ բնակիչք գեղջն այն, թէ ի հնոց նախնեաց անդ լեալ է եկեղեցին այն, չկայ ոք այժմ, որ զերբ շինել նոյն եկեղեցւոյն պատմեսցէ ի մէջ մեզ, որոյ հնութեան վկայօղք գոն և ծեր քահանայք բաց յօկանէ այժմ կենդանիք...»[2]։ Նույն թվականին թարմացրել-տաշել են հին, սևացած տախտակները և նորոգել տանիքը։

Հայոց եկեղեցին բազմաթիվ վավերագրերում հիշվում է Սուրբ Աստվածածին անվամբ, այն մոտ է գտնվում վրաց եկեղեցուն. այս հանգամանքը հարուցել է վրացիների դժգոհությունը։

1864 թվականին եկեղեցին կողոպտվել է[2]։ Սուրբ Աստվածածին եկեղեցին վավերագրերում վերջին անգամ հիշվել է 1885 թվականին[3]։

Սուրբ Աստվածածին եկեղեցին անվանափոխվել է՝ օծվելով Սուրբ Պողոս-Պետրոս անվամբ և գործել որպես հայ կաթոլիկ եկեղեցի[4]։

Եկեղեցական իրեր խմբագրել

1818 թվականի եկեղեցուն պատկանող մոտ 38 անուն իրերի որոշների վրա կա կարճ արձանագրություն[1]՝

  • Ավետարան՝ Յիշ(ա)տ(ա)կ կնեազ Սիմօն Դիւան Քօբուլովի
  • Կտակարան՝ Յիշատակ Չեթավ Դավթի
  • Արծաթյա ձեռաց խաչ՝ Պղնձ(ա)գործ Յարթին յիշատակ
  • Ձեռաց շարական, ձեռաց ժամագիրք, կտավյա շապիկ, վակաս հին չթից՝ Յիշատակ հանգուցեալ Տ(է)ր Դաւիթ ք(ա)հ(ա)ն(ա)յէ
  • Չթե պատկերատիպ վարագույր՝ Յիշատակ Տէր Գեորգի կինն՝ Աննայի
  • Բուրվառ՝ թիթեղյա՝ Յիշատակ Տ(է)ր Յահարօն Քամօեանի

Քահանաներ խմբագրել

1810-1818 թվականներին եկեղեցուն քահանայագործել է Տեր Գեորգ Մեհրաբյանց (ծնվել է 1783 թվականին, ձեռնադրվել 1810 թվականի Թիֆլիսի թեմի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսի կողմից)[5]։ 1836 թվականին գյուղին հովվել է Ղորելի քահանան[2]։ Գյուղում քահանայագործած կաթոլիկ հոգևորականներից հիշվում է միայն Տեր-Ստանիսլավ Կաճկաճյանցը, որը ծխատեր հովվի պարտականությունները ստանձնել է առնվազն 1913 և 1914 թվականներին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 29
  2. 2,0 2,1 2,2 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3315, թ. 3
  3. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 33
  4. ՀԱԱ, ֆ. 316, ց. 1, գ. 26, թ. 10
  5. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 29, 31
  6. ՀԱԱ, ֆ. 316, ց. 1, գ. 26, թ. 10, գ. 30, թ. 119

Արտաքին հղումներ խմբագրել