Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ռուսե)

հայ առաքելական եկեղեցի Ռուսե քաղաքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (բուլղար․՝ Арменската църква „Света Богородица“), հայ առաքելական եկեղեցի Բուլղարիայի Ռուսե քաղաքում։ Կառուցվել է 1832 թվականին՝ 1610 թվականին կառուցված փայտաշեն, հետագայում այրված եկեղեցու տեղում։ Եկեղեցին ընդգրկված է Բուլղարիայի մշակութային հուշարձանների շարքում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունՌուսե
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԲուլղարիայի հայոց թեմ
Հիմնական ամսաթվերը1610
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
Հիմնադրված1610
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ռուսեի հայ համայնքի կյանքը կենտրոնացել է Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցու շուրջ, որը Բուլղարիայի ամենահին հայկական եկեղեցին է[1]։ Այն կառուցվել է դեռևս 1610 թվականին[2]։ Եղել է փայտաշեն եկեղեցի։ Եկեղեցու հետնամասում եղել է հայկական գերեզմանոց (պահանվել են հին մակագրություններով գերեզմանաքարեր)։ Հետագայում եկեղեցին տուժել է հրդեհից, և 1832 թվականին վերակառուցվել այժմյան տեսքով։ Ռուսեի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին գործել է 19-րդ դարի սկզբից։ Եկեղեցին գտնվում է «Հայկական» թաղամասում։ Եկեղեցու բակում կա Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան։ Ապրիլ ամիսներին եկեղեցում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ[3]։

Եկեղեցու դիմաց գործել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրոցը, որը փակվել է 1944 թվականին[4]։ Համայնքի ամենամեծ նվիրատուներից է Սարգիս Կույումջյանի ընտանիքը, որոնց շնորհիվ գործում է «Երևան» մշակույթի տունը։ Եկեղեցին ընդգրկված է Բուլղարիայի մշակութային հուշարձանների շարքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սբ Աստվածածին եկեղեցի». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  2. «Церковь Сурб Аствацацин». Cайт производства (Сайт по умолчанию). Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.(չաշխատող հղում)
  3. «Բուլղարիայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել». armenpress.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Арменска Апостолическа Православна Църква - Сурп Аствадзадзин - Русе». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։