Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորաշեն, Տավուշի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, ամբողջապես ոչնչացված Հայ Առաքելական եկեղեցու տաճար էր Հայաստանի Տավուշի մարզի Նորաշեն գյուղում[2]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նորաշեն, Տավուշի մարզ |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց |
Ներկա վիճակ | ամբողջապես ոչնչացված |
Ճարտարապետ | Նախիջևանի վարպետներ |
Հիմնադրված | 1874 |
10 մետր 45 սմ[1] | |
Երկարություն | 19 մետր 75 սմ[1] |
Լայնություն | 10 մետր 45 սմ[1] |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1874 թվականին[3], վերանորոգվել է 1903-1907 թվականներին Նախիջևանի վարպետների կողմից։
Տաճարը քանդել են 1935 թվականին։ Համաձայն գյուղի բնակիչների, եկեղեցին գտնվում էր գերեզմանոցից ներքև իջնող ճանապարհի վրա կառուցված հանրախանութի տեղում։
ՃարտարապետությունԽմբագրել
Համաձայն 19-րդ դարի վերջին գյուղը այցելած եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցի «Արցախ» գրքում բերված տեղեկությունների, Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին «հոյակապ կառույց» էր, կանգնած էր չորս սյուների վրա։ Երկարությունը կազմում էր 19 մետր 75 սանտիմետր, լայնությունը՝ 10 մետր 45 սանտիմետր։ Եկեղեցին մեկ քահանա ուներ[1]։
Տես նաևԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254 էջ. — 500 հատ։
- Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 856 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 եպ. Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, «Արօր» — 329, էջեր 329 — 405 էջ։
- ↑ Ռուբեն Սիմոնյան, Տավուշի մարզ, Երևան, ««Ոսկան Երևանցի»», 2003 — 254, էջեր 254 — 254 էջ. — 500 հատ։
- ↑ Արտակ Տեր-Գրիգորյան, Տավուշ (Շամշադին), Երևան, «Եգեա», 2013 — 196-201, էջեր 196-201 — 264 էջ։}}