Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեծ Սամսար)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, պատմական Ջավախքի գավառի տարածքում, շրջկենտրոն Ախալքալաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք, հայաբնակ Մեծ Սամսար գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄեծ Սամսար
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
8,15 մետր
Երկարություն16,25 մետր
Լայնություն8,15 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Մեծ Սամսար Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 1848 թվականին։ Ի սկզբանե եկեղեցին եղել է փայտաշեն կառույց, իսկ արդեն 1885 թվականին՝ քարաշեն։

1899 թվականի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած երկրաշարժի արդյուքնում եկեղեցին բավականին վնասվել էր։

1902 թվականին եկեղեցին կրկին վերակառուցվել է։ Եկեղեցու բարավորին կա արձանագրություն թե′ երկրաշարժի և թե′ վերակառուցման մասին։

Ճարտարապետություն

խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, այն կառուցվել է խառը տեսակի տուֆից, իսկ որպես կցանյութ կիրառվել է կիր։ Կառույցի չափսերն են (16.25 x 8.15) մետր։

Եկեղեցին ունի մեկ մուտքը, որը գտնվում է արևմտյան կողմում, մուտքի աջ և վերին մասում կան հայերեն գրություններ։ Եկեղեցու զանգակատունը գտնվում է մուտքի վերևի մասում՝ տանիքին։

Խորանը գտնվում է արևելյան մասում, իսկ նրա աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Մկրտության ավազանն է գտնվում է հյուսիսային պատին։

1860-1880-ական թվականներին եկեղեցու քահանան է եղել՝ Հարություն քհն. Կարապետյանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Aleks El Dia. «ՄԵԾ ՍԱՄՍԱՐ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.