Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մարտունի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մարտունի)[1][2], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, կառուցվել է 11-13-րդ դարերում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մարտունի)
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՄարտունի
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված11-րդ դար

Եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն պահպանված խաչքարերից կարելի է ենթադրել, որ 11-13-րդ դարերի կառույց է։ 1980-ական թվականներին Ավետիք Մոմճյանի նախաձեռնությամբ իրականացվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքներ, սակայն իրականացված բարեգործական աշխատանքները չեն պահպանել եկեղեցու նախկին պատմաճարտարապետական տեսքը, այլ հարմարեցվել են ըստ նրա ունեցած հնարավորությունների և կիսավեր շինությունը հետագա քայքայումից փրկելու բարի ցանկությանը։

Եկեղեցին ունեցել է փայտյա ծածկ և քարե սյուներ, մուտքի առջև՝ քարե զանգակատուն՝ 2,5X3 մետր մակերեսով։ Ավետիք Մոմճյանը խորհրդային տարիներին քաղաքի գլխավոր, բայց լքված եկեղեցիները հետագա փլուզումից փրկելու համար իր միջոցներով տեղադրել է բետոնե սյուներ, ամրաններ, պանելային ու շիֆերի ծածկ, երկաթյա գմբեթ, արել է օժանդակ կցակառույցներ։

2017 թվականին իրականացվել են եկեղեցու ներքին և արտաքին հարդարման, պատերի հարթեցման, գմբեթի վերանորոգման, բեմի սեղանի, երիցատան կառուցման, բակի հարթեցման և սալիկապատման աշխատանքները։ Խորանի վերևի նկարազարդումը և բեմի սրբապատկերները հեղինակել է որմնանկարիչ Աբրահամ Ազարյանը։ Բազմաթիվ բարեգործների աջակցությամբ Սուրբ Աստվածածին եկեղեցին վերակառուցվեց, բացվեց և վերաօծվեց, եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի Վանօրենի տեսուչ, գերաշնորհ Տեր-Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի և հանդիսապետությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի[3]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գեղարքունիքի մարզի եկեղեցիների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կստանա իր նախկին պատմաճարտարապետական տեսքը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
  2. Եկեղեցին այժմ գործում է«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
  3. «Մարտունի քաղաքում բացվեց և վերաօծվեց նորանորոգ Սուրբ Աստվածածին եկեղեցին». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.