Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դէր)


Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական ավերված եկեղեցի, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Դէր (ներկայումս՝ Դարքենդ) գյուղում (Օրդուբադի շրջան)[1]։ Եկեղեցին գտնվում էր գյուղի կենտրոնում[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դէր)
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ճարտարապետություն
Կարգավիճակավերված
Ճարտարապ. ոճհայկական ճարտարապետություն

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում և վերանորոգվել 1895 թվականին[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին հորինվածքով եռանավ բազիլիկ էր՝ կիսաշրջանաձև աբսիդով՝ երկու կողմերում գավիթներով[2]։ Եկեղեցու մուտքը արևմուտյան ճակատից էր, իսկ արևելյան ճակատին կային հայերեն արձանագրություններ[2]։ Եկեղեցու շենքը խորհրդային տարիներին վերածվել էր գյուղական խանութի[3]։

Ոչնչացում խմբագրել

Եկեղեցու շենքը դեռևս կանգուն էր 2004 թվականին, սակայն 2010 թվականին եկեղեցին քանդվել էր և նրա տեղում կառուցվել է ավելի փոքր չափսերով նոր կառույց։ Այդ մասին փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (English). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 196–199. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 Ayvazyan Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 67.
  3. Ayvazyan, Argam. Nakhijevan: Patkerazard bnashkharhik hanragitak․ Yerevan: Hushardzan, Gitutyun, 1995, p. 74.
  4. Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (English). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 196–199. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan. Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. pp. 196–199. Archived (PDF) from the original on 24 September 2022.