Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դարաշամբ)
Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ջուղա (Ջոլֆա) քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Եկեղեցին գտնվում է Արաքս գետի ափին, որից այն կողմ գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Եկեղեցուց 2 կմ հարավ-արևելք գտնվում է Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքը, ոչ հեռու՝ Հովվի մատուռը։ Այստեղից 150 կմ հեռավորության վրա՝ Մակու քաղաքի շրջակայքում, գտնվում են Սուրբ Թադևոսի վանքը և Ծոր Ծոր եկեղեցին։ Միասին դրանք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության իրանական ցանկում[2]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու արտաքին տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Արևմտյան Ադրբեջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | լքված |
Մասն է | Իրանի հայկական վանական համալիրներ |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 17-րդ դար |
Շինանյութ | քար, աղյուս և շինարարական շաղախ |
Church of the Holy Mother of God (Darresham) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՍուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում՝ Ներքին Դարաշամբ գյուղում։ Այստեղ հատվում են Տղմուտ և Արաքս գետերը։ Այն շրջակայքի եկեղեցիներից առավել նորն է, հիմնվել է շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթից հետո։ Շրջակայքում գտնվում են հայկական գերեզմանաքարեր՝ 15-17-րդ դարերի[3]։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին արտաքուստ ուղղանկյունիստ պլան ունի՝ 22.2х13.5 մետր չափերով։ Չորս քառակուսի քարե սյուները գտնվում են հատակագծի կենտրոնում, որի վրա բարձրանում է տասներկու պատուհաններով աղյուսյա գմբեթը։
Տես նաև
խմբագրել- Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ), հայկական եկեղեցի 2 կմ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Novello, Adriano Alpago (1986), The Armenians (1st ed.), Italy: Rizzoli International Publications, Inc., էջ 182, ISBN 0-8478-0731-2, OCLC 13796582
- ↑ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Չիֆթճյանն այցելել է Դարաշամբի պատմական գերեզմանատուն
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դարաշամբ)» հոդվածին։ |