Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բարալեթ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանի, Բարալեթ գյուղում, կառուցվեծ է 19-րդ դարում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԲարալեթ
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
9,86 մետր
Երկարություն18 մետր
Լայնություն9,86 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Բարալեթի Սուրբ Աստվածածին եկեղեցի կառուցվել է 1855 թվականին, ի սկզբանե եկեղեցին եղել է փայտաշեն կառույց, եկեղեցին հայտնի է երկու անունով՝ Սուրբ Խաչ և Սուրբ Աստվածածին։ Եկեղեցու շուրջ կա նաև գերեզմանոց, որտեղ կան պահպանված 19-րդ դարի տապանաքարեր։

Եկեղեցին կառուցված է տուֆից, բազիլիկ տիպի կառույց է, նրա չափեսրն են (18.00 x 9.86) մետր, եկեղեցին պարսպապատ է։ Եկեղեցու պատերի և տանիքի միջև կան դեկորատիվ քիվեր, հարավային և հյուսիսային պատերին կա պատուհաններ, ունի մեկ մուտք որ գտնվում է արևմտյան կողմում, մուտք քանդակազարդ է, որի վերևում կա հայերեն արձանագրություն։

Արևմտյան կողմում՝ գագաթին կա զանգակատուն, որը ութասյուն է։

Խորանը գտնվում է եկեղեցու արևելյան մասում, իսկ խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ, իսկ հյուսիսաին կողմում մկրտության ավազանն է։

Եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ Կարապետ քահ. Տեր-Մարտիրոսյանը, 1860-ական թվականներին` Հակոբ քահ. Տեր-Կարապետյանը[, 1870-80-ական թվականներին` Կարապետ քահ. Տեր-Կարապետյանը, 1900-ական թվականներին` Ենովք քահ. Սեֆերյանը։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել է պահեստի։

Արդեն իսկ մեր օրերում՝ 2004 թվականին, եկեղեցին վերակառուցվում է, որի նախաձեռնողներն են Ռուսաստանում և Հայաստանում ապրող գյուղի նախկին բնակիչները։

2005 թվականի նոյեմբերի 20-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վագգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցին վերաօծվում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aleks_El_Dia. «ԲԱՐԱԼԵԹ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)