Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արեգ)

Եկեղեցի արևմտյան Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Արեգի Սուրբ Աստվածածին եկեղեցի (Առեքի Գետահայաց Սուրբ Աստվածածին, Բարձր Աստվածածնի վանք)[1], վանք, որը գտնվում է Արևմտյան Հայաստանի, Էրզրումի մարզի Արեգ գավառում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Արևմտյան Հայաստան, Թուրքիա
ՏեղագրությունՔղիի գավառակ
ՀիմնադիրԹադեոս առաքյալ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Վանքը ունի երկու անուն, առաջինը՝ «Գետահայաց», այս անվանումը ստացել է այն պատճառով, որ եկեղեցուն կից հոսում էր Օրոր գետը։ Երկրորդ անունը՝ «Բարձր Աստվածածնի վանք», կապված է նրա կառուցման վայրի հետ․ այն կառուցված է բարձրադիր տեղում։

Ըստ ավանդության, վանքը հիմնադրել է Թադեոս առաքյալը։ Սակայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանը ներկայացնում է տեղեկագիր օսմանյան իշխանություններին, որ վանքը հիմնադրվել է 1447 թվականին։

Վանքում կրկնօրինակված մի քանի ձեռագրերից պարզ է դառնում, որ 16-18-րդ դարերի ընթացքում վանքը եղել է կրթական կենտրոն և ծառայել է առաջնորդանիստ։

Հակոբ Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» գրերում հիշատակվում է այս վանքի մասին «Սուրբ կույս Մարիամ Աստվածածին» անվամբ՝ որպես Արեգ գավառի ամենամոտ երկու վանքերից մեկը, իսկ մյուսը եղել է՝ Հագստունի Սուրբ Կարապետ վանքը։

19-20-րդ դարերում վանքի մասին տվյալներ քիչ են։

1895 թվականին վանքը վանահայր չուներ, իսկ նրա մատակարարի պաշտոնը զբաղեցնում էր ոմն Մեսրովպ Գասպարեան, այս տեղեկությունը տպագրված է եղել Թիֆլիսի «Նոր-Դար» թերթում։ Ըստ թերթի տվյալների տեղեկան իշխանությունները առանց որև է հիմնավորման ձերբակալում են Մեսրովպ Գասպարեանին և բանտարկում են՝ մեղադրանք առաջադրելով հեղափոխություն նախաձեռնելու և վանքում զենք պահելու մեղադրանքով։

1898 թվականին «Արևելք» թերթը անդրադարձ է կատարում այս վանքին՝ գրելով, որ վանքը գտնվում է անտեր վիճակում, որի հարակից հողատարածքները տնօրինում են պատահական մարդիկ։ Հիշատակում կա նաև Տրդատ եպիսկոպոս Պալեանի կողմից 1901 թվականին։ Հիշատակելով այս վանքի մասին՝ ցավով արձանագրում է, որ նրան չի հաջողվել ստույգ տեղեկություններ ստանալ վանքի ներկայիս վիճակի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քարտէսներ». www.houshamadyan.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին. {{cite web}}: Text "Եկեղեցի եւ վանք :։ Houshamadyan - a project to reconstruct Ottoman Armenian town and village life" ignored (օգնություն); Text "Էրզրումի/Կարնոյ վիլայէթ" ignored (օգնություն); Text "Կրօնք" ignored (օգնություն); Text "Քղիի քազա" ignored (օգնություն)