Սուրբ Աստվածածին եկեղեցի (Այնթապ)

մզկիթ

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քուրթուլուս մզկիթ) (անգլ.՝ Holy Mother of God Church; թուրքերեն՝ Kurtuluş Camii (Քուրթուլուս մզկիթ), որը նշանակում է Ազատագրման մզկիթ[1], անգլ.՝ Liberation Mosque), հայկական եկեղեցի, որը հիմնադրվել է 1892 թվականին, 1920 թվականին վերածվել է բանտի[2], իսկ 1984 թվականին՝ մզկիթի[3]։ Եկեղեցին գտնվում է Թուրքիայի Այնթապ (ներկայիս Գազիանթեպ) քաղաքի կենտրոնում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի, բանտ և մզկիթ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԳազիանթեփի մարզ
Դավանանքսուննի իսլամ
Հիմնական ամսաթվերը1892
ՃարտարապետՍարգիս Բալյան
Հիմնադրված1892
Քարտեզ
Քարտեզ
 Kurtuluş Mosque Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Շենքը նախագծել է Աբդուլ-Համիդ II-ի[1] օսմանահայ ճարտարապետ Սարգիս Բալյանը[4]։

2016 թվականի հոկտեմբերի 14-ին Independent-ում հրապարակված հոդվածում լրագրող Ռոբերտ Ֆիսկը գրում է թուրքական Գազիանթեփ քաղաքի և «Ազատագրում» մզկիթի մասին՝ նշելով, որ 1915 թվականին մինչև 32 000 հայեր՝ Այնթապ քաղաքի ընդհանուր 36 000 բնակչության գրեթե ողջ քրիստոնյա հատվածը, արտաքսվել են Սիրիայի Համա, Հոմս, Սելիմիա, Հաուրան և Դեյր Էզ Զոր քաղաքներ։ Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ իր ունեցվածքով և գանձերով, թալանվել է[5]։

Ըստ թուրք պատմաբան Ումիթ Քուրթի՝ եկեղեցին կնքվել է 1915 թվականի օգոստոսի 22-ին, իսկ ներսում եղած ամեն ինչ տեղադրվել է մեծ ախոռում։ Այնուհետև շարժական գույքն այնտեղից վաճառվում էր աճուրդով։ Այնթապի հայերին պատկանող բոլոր եկեղեցիները փակվել են 1915 թվականի դեկտեմբերի 15-ին[2]։

1920 թվականին (ըստ այլ աղբյուրների՝ 1930 թվականին) եկեղեցին վերածվել է բանտի։ 1984 թվականին բանտը նվիրաբերվել է Թուրքիայի արդարադատության նախարարության Կրոնական գործերի վարչությանը և կոչվել «Քուրթուլուս» մզկիթ։ Ներկայումս հայկական եկեղեցին վերածված է մզկիթի[3]։

Մզկիթի վերածված եկեղեցին ավերվել է 2023 թվականի երկրաշարժից՝ փլուզվել է եկեղեցու գմբեթն ամբողջությամբ[6]։

Կառուցում խմբագրել

Եկեղեցին կառուցված է 1100 քառակուսի մետր տարածքի վրա և ունի 30 մետր բարձրություն։ Առկա է 5 դուռ։ Սրբատաշ քարից պատրաստված պատերին առաջին երկու շարքերում կան կամարակապ պատուհաններ, իսկ վերին շարքի պատուհանները կլոր են։ Շենքը ծածկված է քառահարկ տանիքով։ Ճարտարապետությունը մասամբ արտացոլում է գոթական ոճն իր առանձնահատկություններով[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Kurtulus Mosque Gaziantep». www.faroutturkey.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  2. 2,0 2,1 «Antep'te "Kilise Olarak Yapılan Cami": Kurtuluş Camii». www.bianet.org (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին.
  3. 3,0 3,1 «İlke Haber Ajansı». ilkha.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  4. 4,0 4,1 «KURTULUŞ CAMİİ». www.geziantep.net. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  5. «A beautiful mosque and the dark period of the Armenian genocide». The Independent (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  6. Յան, Նաիր (2023 թ․ փետրվարի 6). «Այնթափի՝ մզկիթ դարձած Սուրբ Մարիամ Աստվածածինն ավերվել է երկրաշարժից. լուսանկարներ». Ազգ. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.