Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ալաստան)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ կաթողիկե եկեղեցի Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում[1]:
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ալաստան, Ախալքալաքի շրջան |
Տարածաշրջան | Սամցխե-Ջավախեթի մարզ |
Դավանանք | ![]() |
Թեմ | Հայաստանի և Արևելյան Եվրոպայի թեմ |
Ճարտարապետական նկարագրություն | |
Հիմնադրված | 10-11-րդ դարեր |
6,56 մ | |
Երկարություն | 11,5 մ |
Լայնություն | 6,56 մ |
Շինանյութ | Սրբատաշ քար |
ՊատմությունԽմբագրել
Սուրբ Աստվածածին եկեղեցին թվագրվում է 10-11-րդ դարերով[1]: Համաձայն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հայտնած տեսակետի այն եղել է բյուզանդածես հայկական եկեղեցի, որը 1830-ական թվականներին հայաթափ բնակատեղիում հաստատված հայ կաթոլիկները այն նորոգել և օծել են որպես հայ կաթողիկ եկեղեցի: Օծումից հետո եկեղեցին մոտ 25 տարի գործել է որպես ծխական[1]:
1856 թվականին փոքր-ինչ դեպի արևմուտք նոր և ավելի ընդարձակ եկեղեցու կառուցումից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցու փայտե ծածկը մասամբ քանդում է[1][2][3]:
ՃարտարապետությունԽմբագրել
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է սրբատաշ քարով և ունի 11,5 x 6,56 մ արտաքին չափեր: Ներկայում այն կանգուն է, սակայն ունի վերանորոգման կարիք: Որմերը հարուստ են վաղ միջնադարին բնորոշ հավասարաթև խաչաքանդակներով[1]: