Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Լոմատուրցխ)

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (նաև՝ Սուրբ Փրկիչ)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանի, Ախալքալաքից 19 կմ հեռավորության վրա, հայաբնակ Լոմատուրցխ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԼոմատուրցխ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
9,67 մետր
Երկարություն16,82 մետր
Լայնություն9,67 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Լոմատուրցխի գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին առաջին հիշատակումները եղել են 1840-ական թվականներից Վրաստանի հայոց թեմ և Իմերեթի թեմի արխիվներում։

Ի սկզբանե եկեղեցին եղել է փայտաշեն կառույց։ Ըստ տեղեկագրերի, եկեղեցին ունի երկու անուն՝ 1857-1860 թվականների տվյալներով «Սուրբ Փրկիչ», իսկ՝ 1864-1867 թվականի մեկ այլ տվյալներով «Սուրբ Ամենափրկիչ»։

1885 թվականի «Արձագանք» թերթում եկեղեցու մասին տեղեկություններից պարզ է դառնում որ, եկեղեցին արդեն իսկ քարաշեն կառույց է։

19-րդ դարի 90-ական թվականներին եկեղեցին խիստ կարիք ուներ վերանորոգման, բայց եկեղեցու վերանորոգման արգելքի պատճառով գործընթացը ձգձգվում էր։ 20-րդ դաարասկզբին եկեղեցին արդեն իսկ վթարային վիճակում էր, սակայն 1905 թվականին վերջապես սկսվեց հիմնովին նոր եկեղեցու կառուցման գործընթացը։

Եկեղեցու պատի արձանագրության համաձայն շինարարական աշխատանքները սկսվել են 1906 թվականին։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, կառուցված է տուֆ տեսակի քարից, նրա չափսերն են (16.82 x 9.67) մետր։ Մուտքը գտնվում է հարավային կողմից, իսկ պատուհանները բացված են հարավային և հյուսիսային պատերին։ Եկեղեցու զանգակատունը գտնվում է տանիքի արևմտյան մասում։ Սուրբ Խորանը գտնվում է հյուսիսային մասում, իսկ նրա երկու կողմերում կան ավանդատներ։ Ունի մկրտության ավազան, որը գտնվում է հյուսիսային կողմում։

Եկեղեցու հոգևորականն է եղել՝ Ղուկաս քհն. Տեր-Բաղդասարյան։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին չի գործել, և վերածվել է պահեստի։

2016 թվականին եկեղեցին վերակառուցվեց։ Եկեղեցու վերակառուցման նյութական ծախսերը հոգաց նախկին տեղաբնակներ Սեդրակ և Արթուր Խաչատրյան եղբայրները։

2017 թվականի հունիսի 11-ին, եկեղեցին վերաօծվեց 111 տարի անց։ Ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aleks_El_Dia. «ԼՈՄԱՏՈՒՐՑԽ - ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)