Սուրբծննդյան լավագույն նվերը

Սուրբծննդյան լավագույն նվերը (երբեմն նաև Փրկել Ամանորը) (անգլ.՝ The Ultimate Christmas Present), 2000 թվականի կանադաամերիկյան մանկական հեռուստաֆիլմ։ Disney Channelի օրգինալ ֆիլմերից։

Սուրբծննդյան լավագույն նվերը
անգլ.՝ The Ultimate Christmas Present
Տեսակհեռուստաֆիլմ
Ժանրֆիլմ անչափահասների համար և սուրբծննդյան ֆիլմ
ՌեժիսորԳրեգ ԲԻման
ՍցենարիստՄայքլ Հիչքոք
ՊրոդյուսերHarvey Frand?
ԵրաժշտությունՖիլ Մարշալ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television և Դիսնեյ+
Տևողություն85 րոպե
Թվականդեկտեմբերի 1, 2000

Սյուժե խմբագրել

Սուրբ ծննդից երեք օր առաջ, Կալիֆոռնիա։ Երկու տասներեքամյա աղջիկներ՝ Էլին և Սամանտան, երազում են ավելի վաղ սկսել Սուրբծննդյան արձակուրդները։ Անտառով տուն վերադառնալիս նրանք ամայության մեջ հայտնաբերում են անծանոթ տուն, որտեղ տնօրինում էր ինչ-որ ծեր-գյուտարար։ Տան մոտ գտնվող փոքրիկ աղբամանում նրանք գտնում են անհասկանալի մի սարք և այն տանում են տուն։ Պարզվում է՝ դա «եղանակի մեքենա» է, և Էլիի գլխում մի միտք է ծագում․ ողջ շրջանը ծածկել ձյունով՝ որպեսզի չեղյալ համարվեն դպրոցական պարապմունքները։

Սանտան (այն նույն ծերուկը) զանգում է կնոջը Հյուսիսային բևեռ և դժգոհում կորստից, կինն էլ օգնության է ուղարկում երկու էլֆ։ Ժամանելով նրանք հայտնաբերում են կոշիկի հետքեր, գուշակում են գողության մասին, իսկ Սանտան իր տվյալների բազայի օգնությամբ կասկածյալների շրջանը նեղացնում է մինչև մի քանի աղջիկ։ Այդ ընթացքում իսկապես սկսվում է առատ ձյուն տեղալ, և տեղացի օդերևութաբան-անհաջողակ Էդվին Հեբլին որոշում է հասկանալ այդ եղանակային անոմալիայի առաջացման պատճառը։

Իսկ ձյունը կյանքում լուրջ խնդիրներ է առաջացնում. գործուղման գնացած հայրը չի կարողանում վերադառնալ, հարազատները չեն կարող գալ Սուրբ ծննդին, քաղաքում անջատվում է էլեկտրականությունը։ Էլին և Սամանտան որոշում են թաքցնել սարքը կապարե արկղում որպեսզի այն դադարի աշխատել, նրա հետևից գնում են ավտոտնակ և այնտեղ հայտնաբերում Սանտային օգնականների հետ։ Աղջիկները խոստովանում են նրանց գողությունը, բայց հիմա եղանակի մեքենան հեշտ չէ վերադարձնել, քանի որ սկզբում այն գտել և վերցրել է Էլիի եղբայրը՝ Ջոուին, ապա նրանից խլել է Էդվինը, որը որոշել էր դառնալ «եղանակի արքա»։ Սանտան, Էլֆերը և աղջիկներն ընկնում են օթերևութաբանի հետևից և նրանից հետ վերցնում սարքը։ Սանտան վերանորոգում է մեքենան և Կալիֆոռնիայում կրկին դառնում է տաք և արևոտ։

Դերերում խմբագրել

  • Հելի Հիրշ — Էլիսոն Ռեյչել Թոմսոն[1]
  • Բրենդա Սոնգ — Սամանտա Էլիզաբեթ Կուան՝ Էլիսոնի ընկերուհին
  • Սփենսեր Բրեսլին — Ջոուի Թոմսոն՝ Էլիսոնի կրտսեր եղբայրը
  • Հելի Թոդ — Միշել Թոմսոն՝ Էլիսոնի և Ջոուի մայրը
  • Գրեգ Կին — Սթիվ Թոմսոն՝ Էլիսոնի և Ջոուի հայրը
  • Ջոն Սելի — Կրամպետ՝ էլֆ
  • Բիլ Ֆագերբակ — Սպարկի՝ էլֆ
  • Փիթեր Սկօլարի — Էդվին Հեբլի` օդերևութաբան
  • Ջոն Լոու — Սանտա Կլաուս

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել