«Սուրաբյան թատերախումբ», դրամատիկ-օպերետային խումբ։ Կազմակերպվել է ԱՄՆ-ում՝ 1923 թվականին։ Հիմնական ուժերն են եղել՝ Սեդրակ և Մաշա Սուրաբյան ամուսինները։ Մաշա Սուրաբյանը պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել 1912 թվականին՝ Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում։ Մ․ Սուրաբյանը երաժշտական կրթություն է ստացել Մոսկվայում, որպես դերասանուհի առաջին անգամ ելույթ է ունեցել 1918 թվականին՝ Եկատերինադարում (Կրասնոդար1918 թվականին Կովկասում գործել են միասին, 1919 թվականից՝ Կ․ Պոլսում և Իզմիրում, 1923 թվականից ԱՄՆ-ում։ Ներկայացումներով հանդես են եկել Ֆրանսիայում, Անգլիայում, Հարավային Ամերիկայում։ Խաղացանկում եղել են՝ ազգային և թարգմանական դրամաներ ու օպերետներ՝ Մունդոլկյանի «Պեպո», Շիրվանզադեի «Նամուս», Ցուժին-Սումբատովի «Դավաճանություն», Տիգրանյանի «Անուշ», Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի», Հաջիբեկովի «Արշին մալալան», Կալմանի «Սիլվա» և այլն, ուր Մուրաբյան ամուսինները խաղացել են գլխավոր դերերը։ Մաշա Մուրաբյանը խաղացել է նաև դրամատիկ դերեր։ «Սուրաբյան թատերախումբը» գոյատևել է մինչև 1955 թվականը։

Սուրաբյան թատերախումբ
Տեսակթատերախումբ
Երկիր ԱՄՆ
Հիմնադրման ամսաթիվ1923
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։