Սուսո
Խեսուս Ֆերնանդես Սաես դե լա Տոռե կամ Սուսո (իսպ.՝ Jesús Joaquín Fernández Sáez de la Torre, իսպ.՝ Suso, նոյեմբերի 19, 1993, Կադիս, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հադնես է գալիս իտալական «Միլան»-ի կազմում։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 19, 1993[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Կադիս, Անդալուզիա, Իսպանիա | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Եվրոպայի Մ19 առաջնության չեմպիոն է։
Ակումբային կարիերա Խմբագրել
«Լիվերպուլ» Խմբագրել
2010 թվականի նոյեմբերի 19-ին 17-ամյա Սուսոն իր առաջին պայմանագիրն է կնքել անգլիական «Լիվերպուլ»-ի հետ։ Թիմի կազմում հանդես է եկել մինչև 2013 թվականը։
«Ալմերիա» Խմբագրել
2013 թվականի հուլիսի 12-ին Սուսոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Ալմերիա»[3]։ Թիմի կազմում իր առաջին գոլը իսպանացին խփել է 2013 թվականի սեպտեմբերի 21-ին՝ «Լևանտե»-ի դեմ խաղում։
Այդ մրցաշրջանում նա մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
«Միլան» Խմբագրել
2015 թվականի հունվարի 12-ին Սուսոն 4-ամյա պայմանագիր է կնքել իտալական «Միլան»-ի հետ։ Թիմը նրա համար վճարել է 1.3 միլիոն եվրո։
Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է հունվարի 27-ին՝ «Լացիո»-ի դեմ խաղում։
«Ջենոա» Խմբագրել
2016 թվականի հունվարի 4-ին իսպանացի ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ջենոա»։Թիմի կազմում անցկացրել է կես մրցաշրջան։
Միջազգային կարիերա Խմբագրել
2012 թվականի Իսպանիայի Մ19 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, և դարձել չեմպիոն։
Ձեռքբերումներ Խմբագրել
- Եվրոպայի չեմպիոն (Մ19) - 2012
- Իտալիայի սուպերգավաթակիր - 2016
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «El Almería se hace con los servicios de Suso, una de las perlas del fútbol español» [Almería signs Suso, one of the Spanish football wonderkids] (Spanish)։ 2013-07-12։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին։ Վերցված է 2017-05-04