Սուսաննա Շահվերդովա

հայ հեղափոխական

Սուսաննա Նիկիտայի Շահվերդովա (մայիսի 5, 1888(1888-05-05), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, մանկավարժ, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, դոցենտ (1947),

Սուսաննա Շահվերդովա
Ծնվել էմայիսի 5, 1888(1888-05-05) (135 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ուսում խմբագրել

Ավարտել է Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացները (1917 թվական) և անցել մանկավարժական աշխատանքի։ Դասավանդել է բանվորական կիրակնօրյա դպրոցում, կապվել բոլշևիկ-ընդհատակայինների հետ։ Մասնակցել է Թիֆլիսի ծառայողների 1918 թվականի գործադուլին, ընտրվել գործադուլային կոմիտեի անդամ։

Աշխատանք խմբագրել

1919 թվականին աշխատել է բոլշևիկյան «Վոլնա» թերթի խմբագրությունում։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել և բանտարկվել է։ Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո աշխատել է կրթության բնագավառում։ 1921-1925 թվականներին եղել է Վրաստանի արհեստակցական միությունների լուսաշխի միության նախագահը, 1925-1929 թվականներին՝ ՀամԿ(բ) կ Անդրերկրկոմի բաժնի վարիչ, միաժամանակ դասախոսել է Անդրերկրկոմի կոմունիստական համալսարանում։ 1930 թվականին և 1931-1934 թվականներին եղել է ԱՍՖՍՀ բանգյուտեսչության ժողկոմի տեղակալ, 1931 թվականին՝ ՀԽՍՀ բանգյուղտեսչության ժողկոմ, 1934-1937 թվականներին՝ ՀԽՍՀ լուսժողկոմի տեղակալ։ Մասնակցել է կանանց միջազգային հակաֆաշիստական կոնգրեսին (Փարիզ, 1934 թվական)։ Հետագայում աշխատել է Երևանի տարբեր բուհերում, որպես ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ։ Ընտրվել է ԽՍՀՄ, ԱՍՖՍՀ, ՎՍՍՀ, ՀՍՍՀ ԿԳԿ-ների անդամ։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի 2, աշխատանքային կարմիր դրոշի, հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով ու մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 429