Սուխումի կապիկների բուծարան
Սուխումի կապիկների բուծարան (ռուս.՝ Сухумский обезьяний питомник), Աբխազիայի գիտությունների ակադեմիայի փորձարարական ախտաբանության և թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի գիտական բազայի հիման վրա ստեղծված առողջապահական ինստիտուտ։
Սուխումի կապիկների բուծարան Сухумский обезьяний питомник | |
---|---|
Երկիր | Վրաստան |
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն |
Հիմնադիր | Նիկոլայ Սեմաշկով |
Հիմնադրման թվական | 1927 թվական |
Կարգավիճակ | առողջապահական ինստիտուտ |
Բուծարանը գտնվում է Սուխումում՝ Տրապեցիա լեռան լանջին, ռուս գիտնական Ալեքսեյ Օստրոումովի նախկին ամառանոցի տեղում։ Այն գտնվում է Սուխումի բուսաբանական այգուց քիչ հեռու։
Սուխումի կապիկների բուծարանը աշխատում է առանց հանգստյան օրերի՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան ժամը 7-ը։
Պատմություն
խմբագրելՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության առողջապահության առաջին ժողովրդական կոմիսար Նիկոլայ Սեմաշկովը առաջարկել է Խորհրդային Միության տարածքում կապիկների բուծարանի ստեղծման գաղափարը։
Նպատակը պրիմատների վրա փորձարկումներ կատարելու միջոցով ուսումնասիրել մարդկային հիվանդությունները։ Սուխում քաղաքը ընտրվեց որպես արևադարձային կլիմայական պայմաններ ունեցող քաղաք։
Նաև այն, որ այստեղ աճում են տարբեր արևադարձային մրգեր, որոնք կարող են սնունդ ծառայել կապիկների համար։
Սուխումի կապիկների բուծարանի հիմնադրման թվականը համարվում է 1927 թվականի օգոստոսի 24-ը, երբ Գվինեայից Բաթում տեղափոխվեց երկու շնագլուխ կապիկ և մեկ շիմպանզե[Ն 1]:
Բուծարանում պահվում են մոտ 1000 պրիմատներ։ Կապիկների վրա կատարվում են պաշ դեղորայքային և հակաբիոտիկների փորձարկումներ։ Այստեղ հայտնաբերվել են տարբեր վիրուսների մոդելներ՝ աշխարհում առաջին անգամ։
Բուծարանի բակում տեղադրված է ռուս առաջին Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Պավլովի արձանը։
Պատկերասրահ
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Ի սկզբանե պլանավորված էր Աֆրիկայից Վրաստանի ԽՍՀ տեղափոխել 15 պրիմատներ, սակայն երկար ճանապարհի ընթացքում նրանց մեծ մասը սատկել են
Արտաքին հղումներ
խմբագրել- Սուխումի կապիկների բուծարան Արխիվացված 2017-06-08 Wayback Machine — Абхазия.РФ
- НИИЭПиТ: Փորձարկումներ և ուսումնասիրություններ պրիմատների վրա — Sputnik Абхазия
- Լուսանկարներ — Сухум.net