Սուլֆատազներ,սուլֆահիդրոլազներ, հիդրուազների դասի ֆերմենտներ։ Կատալիզում են ծծմբական թթվի էսթերների ճեղքումը, անջատելով ազատ սուլֆատ։ Պարունակվում են կենդանական, բուսական օրգանիզմներում, միկրոօրգանիզմներում։ Հայտնի են արիլ-սուլֆատազներ (հիդրոլիզում են ծծմբական թթվի արոմատիկ էսթերները), գլիկո-սուլֆատազներ (հիդրոլիզում են միա և երկշաքարների ծծմբական էսթերները) և այլն։ Առավել ուսումնասիրված է արիլսուլֆատազը, որի ակտիվությունը հատկապես բարձր է փափկամորթների մարսողական խողովակում։

Սուլֆատազներ
Տեսակֆերմենտների խումբ կամ դաս
ԵնթադասԷսթերազներ
Բնորոշիչներ
PfamPF00884
InterProIPR000917
PROSITEPDOC00117
SCOP1auk
SUPERFAMILY1auk
OPM վերնաընտանիք24
OPM սպիտակուց1p49
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլֆատազներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 187