Սուլիկո Շուշանյան

քաղաքական գործիչ

Սուլիկո Շահենի Շուշանյան (25 հունվարի 1953 թ., ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջանի Հին Բաշքենդ գյուղ), ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի գործիչ, Շողակաթ համայնքի ղեկավար։

Սուլիկո Շուշանյան
Ծնվել էհունվարի 25, 1953(1953-01-25) (71 տարեկան)
ԾննդավայրԱրծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կրթություն խմբագրել

  • 1960-1968 թթ. - սովորել է Հին Բաշքենդ գյուղի Մ.Գորկու անվան միջնակարգ դպրոցում։
  • 1968-1972 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Ռադիոէլեկտրակապի տեխնիկումը։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1973-1974 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1974-1976 թթ. - աշխատել է Նոր-Հաճնի «Բյուրեղ» ԱՄ-ում, որպես նիստավորող բանվոր։
  • 1976-1979 թթ. - աշխատել է «ՙՀայգորգ» ԱՄ Արծվաշենի ֆաբրիկայում, որպես որակի հսկիչ։
  • 1980-1981 թթ. - Կրասնոսելսկի N23 ՊՏՈւ-ի Արծվաշենի մասնաճյուղի պետ։
  • 1987-1990 թթ. - Կրասնոսելսկի «Ագրոսերվիս» ԱՄ նավթամթերքների բազայի վարիչ։
  • 1991-1994 թթ. - մասնակցել է մարտական գործողություններին։
  • 1990-1992 թթ. - աշխատել է Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղում որպես տնտեսության ղեկավար։
  • 1992 թ. օգոստոսի 6-ին ռազմական գործողությունների պատճառով տեղափոխվել է Կրասնոսելսկի շրջանի Շորժա գյուղ։
  • 1992-1996 թթ. - «Շուշան և Շահնուր» ՍՊԸ-ի տնօրեն։
  • 1996 թ. ընտրվել, 1999 թ., 2002 թ., 2005 թ., 2008 թ., 2012 թ. վերընտրվել է Շորժայի գյուղապետի պաշտոնում։

1998 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր, հինգ թոռնիկ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել