Սուլթան Մուրադ դիվիզիա (արաբ․՝ فرقة السلطان مراد‎‎, թուրքերեն՝ Sultan Murat Tümeni), Սիրիայի թուրքմենական ինքնության շուրջ ստեղծված զինված ապստամբական խմբավորում Սիրիայի քաղաքացիական պատերազմում։ Կապված է սիրիական ընդդիմության հետ և ակտիվորեն աջակցվում է Թուրքիայի կողմից, որն ապահովում է հրետանային և օդային աջակցության հետ մեկտեղ ֆինանսավորում և ռազմական պատրաստություն։ Սիրիայի բրիգադներից ամենանշանավոր խումբն է, որին աջակցում է Թուրքիան։

Սուլթան Մուրադ դիվիզիա
Sultan Murat Tümeni/فرقة السلطان مراد
Տեսակզինված կազմակերպություն
Մասն է

Սիրիայի Ազգային Բանակ

  • Սիրիական Թուրքմենական Բրիգադներ
  • Ֆաթհ Հալաբ
  • Հավար Քիլիս
Անսար աշ-Շարիա (Սիրիա) (2015-16)
Գաղափարախոսությունազգայնականություն և Իսլամիզմ
Ղեկավար
  • Մահմուդ Ալ-Հաջ Հասան[1]
  • Ահմեդ Օսման (Օսման Ահմեդ)[2]
  • Ֆահիմ Էիսսա (Ֆեհիմ Իսա)[3][4]
  • Ալի Տեյհ Սալիհ[5]
  • Ֆայեզ Ալ Դռուշ[6]
Ղեկավար կենտրոնal-Bab, Հալեպի մարզ, Սիրիա
Գործունեության տարածքՀալեպի մարզ
Ստեղծման տարեթիվմարտի 23, 2013
Անդամների քանակ1,300 (2013)
550+ (2016)[7]
Կայքsultanmurattumeni.com

Գաղափարախոսություն և կառուցվածք խմբագրել

Օսմանյան սուլթան Մուրադ 2-րդի պատվին անվանված Սուլթան Մուրադի դիվիզիայի դրոշում մեջբերված է Շահադին` արտահայտելու քաղաքական հավատարմությունը քաղաքական Իսլամին, իսկ կարմիրը խորհրդանշում է Օսմանիզմը։ Խմբի հրամանատարներից են Ահմեդ Օթմանը, Ֆեհիմ Իսան և Ալի Տեյհ Սալիհը որը ազգությամբ արաբ է[8][9]։

Սարքավորումներ խմբագրել

Սիրիայի ապստամբ խմբավորումների շարքում, որոնք մասնակցում են Սիրիայում թուրքական ռազմական միջամտությանը, Սուլթան Մուրադ դիվիզիան այն խումբն է, որն ամենամեծ աջակցությունն է ստանում Թուրքիայի զինված ուժերից։ Գործողության ընթացքում դիվիզիան շահագործում է առնվազն 8 FNSS ACV-15 զրահափոխադրիչ։ Խումբը շահագործում է նաև Milkor MGL Նռնականետեր[փա՞ստ]:

Խմբի հիմնական ծանր սպառազինությունը բաղկացած է խոշոր տրամաչափի գնդացիրներով ևավտոպուշկներով զինված տեխնիկական մեքենաներից։ Ավելի վաղ դիվիզիան ստացել է BGM-71 TOW հակատանկային հրթիռներ Միացյալ Նահանգներից[10]։

Պատմություն խմբագրել

Սուլթան Մուրադ բրիգադը ստեղծվել է 2013 թվականի սկզբին և հիմնականում գործում է Հալեպի մարզում։ Մինչ 2016 թվականը խումբը պնդում էր, որ ունի մոտ 1300 մարտիկ[11]։ 2017 թվականի կեսերին այն ստեղծել է «Սուլթան Մուրադ բլոկը» Սիրիայի ազգային բանակի (ՍԱԲ) կազմում գտնվող այլ ստորաբաժանումների հետ միասին[12]։ Դիվիզիան մասնակցել է Սիրիայում թուրքական ռազմական միջամտությանը։

Հունիսի 4-ից 15-ը ընկած ժամանակահատվածում Սալթան Մուրադ դիվիզիայի և Ահրար ալ-Շամի և նրա դաշնակիցների կողմից Ալ-Բաբում և նրա մոտակայքում ծանր մարտեր են սկսվել։ Հունիսի 15-ին պատերազմական գործողությունների ընթացքում սպանվել է 33 մարդ վիրավորվել 55-ը։ Հունիսի 8-ին բախումների ընթացքում 60-ից 70 ՍՆԹ-ի մարտիկներ, այդ թվում` Սուլթան Մուրադ դիվիզիայի մի քանի հրամանատարներ, անցել են Սիրիայի բանակի և Սիրիայի դեմոկրատական ուժեր կողմը[13]։

Հավար Քիլիս օպերատիվ բաժնի տվյալներով, որի կազմի մեջ է մտնում Սուլթան Մուրադի դիվիզիան, Աբու Ալ-Հեյր Ալ-Մունբաջիի գլխավորած ստորաբաժանումը, որն անցել է կառավարության կողմը, զբաղվել է հանցավոր գործունեությամբ և պետք է ձերբակալվի[14]։

2019 թվականի նոյեմբերի սկզբին Սուլթան Մուրադի դիվիզիայի Հոմս Ալ Ադիա բրիգադը թուրքական կառավարության կողմից սիրիական բանակի մի քանի ռազմագերիների միակողմանի ազատ արձակումից հետո անցել է Ջեյշ ալ Իզզի կողմը[15]։

Պատերազմական հանցագործությունների մասին պնդումներ խմբագրել

Գերիների խոշտանգում խմբագրել

2016 թվականի սեպտեմբերին ԻԼԻՊ-ից Ջարաբուլուս քաղաքը գրավելուց հետո, Սուլթան Մուրադ դիվիզիայի մարտիկները հրապարակել են իրենց նկարները, որտեղ խոշտանգում էին ԺԻՋ (Ժողովրդական Ինքնապաշտպանության Ջոկատներ )-ի ռազմագերիների չորս անդամների, որոնք գերի էին ընկել ապստամբ խմբավորմանը, մինչդեռ, ըստ ԺԻՋ-ի պնդումների, նրանք փորձել են տարհանել խաղաղ բնակիչներին[16]։ Ըստ ԺԻՋ-ի, Սուլթան Մուրադ դիվիզիայի մարտիկներից երկուսը, ովքեր ներգրավված էին ռազմագերիների խոշտանգումների մեջ, հետագայում գերևարվել և հարցաքննվել են Հակաահաբեկչական ստորաբաժանումների կողմից[17]։

Քաղաքացիական տարածքների գնդակոծում խմբագրել

2013 թվականի հոկտեմբերի 25-ին, Սուլթան Մուրադ դիվիզիան գնդակոծել է Հալեպի վանքը[18]։

2016 թվականի մայիսին Amnesty International-ի զեկույցի համաձայն՝ իսլամիստական ապստամբ խմբավորումների, այդ թվում Սուլթան Մուրադի դիվիզիայի կողմից 2016 թվականի փետրվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Շեյխ Մաքսուդի գնդակոծման արդյունքում սպանվել է առնվազն 83 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 30 երեխա, և վիրավորվել է ավելի քան 700 խաղաղ բնակիչ[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://syrianwardaily.wordpress.com/2017/11/24/syrian-war-daily-24th-of-november-2017/
  2. «Turkish Forces and Rebels Storm Into Syria, Taking IS Stronghold of Jarablus». VOA. 2016 թ․ օգոստոսի 24.
  3. «SULTAN MURAT TÜMENİ KOMUTANI FEHİM İSA TATHAMUS TÜRKMEN KÖYÜNÜN DEAŞ TERÖR ÖRGÜTÜNDEN TEMİZLENDİĞİNİ AÇIKLADI». 2016 թ․ օգոստոսի 24.
  4. https://syrianwardaily.wordpress.com/2017/11/22/syrian-war-daily-22nd-of-november-2017/
  5. «TÜRKMEN KOMUTANIMIZ ALİ SALİH ŞEHİT DÜŞTÜ». 2016 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Commander of the "rebels Khalidiya" .. fought in Homs and Idlib and was assassinated in the door». Enab Baladi. 2017 թ․ հունիսի 20.
  7. «InfoGraphic: Sultan Murad Division Armed faction in Syria». Archicivilians. 2016 թ․ նոյեմբերի 10.
  8. [1] Արխիվացված 2020-02-20 Wayback Machine IŞİD Tarafından Öldürülen Komutan: Ali Şeyh Salih
  9. «Sultan Murat Tugayları: Önce Çobanbey ardından Menbiç'e ilerleyeceğiz». 2016 թ․ օգոստոսի 25.
  10. «Rebel Soldiers 5 / The Sultan Murad Division». Historic Blog. 2017 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. «Sultan Murat Tümeni». 2016 թ․ օգոստոսի 16.
  12. «Deir al-Zour military council to join the bloc Sultan Murad north of Aleppo». Qasioun News Agency. 2017 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. Uğur Ergan (2017 թ․ հունիսի 15). «Turkey confirms internal fight in Free Syrian Army». Hürriyet Daily News.
  14. «How did a military group get Assad-held areas of northern Aleppo». Al-Dorar al-Shamia. 2017 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  15. «The "free" handover of regime's prisoners and violations of the Turkey-loyal factions open doors of anger and resentment in the ranks of the "National Army," leaked recordings of members of "Ahrar al-Sharqiyyah": the blame is on the minister of defense and faction leaders, not Turkey, and mercenaries now steal their parents and consider it as spoils of war • The Syrian Observatory For Human Rights». The Syrian Observatory For Human Rights (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  16. «YPG holds Turkey-backed rebels accountable for torturing Kurdish fighters». ARA News. 2016 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  17. «Syrian rebels captured by YPG confess to torturing Kurdish fighters». Rudaw Media Network. 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  18. «Targeting Christian Places of Worship in Syria» (PDF). Syrian Network for Human Rights.
  19. «Syria: armed opposition group committing war crimes in Aleppo - new evidence». Amnesty International. 2016 թ․ մայիսի 13.