Սուլթանմահմուդ Թորայգիրով

Սուլթանմահմուդ Թորայգիրով (ղազ.՝ Сұлтанмахмұт Торайғыров, հոկտեմբերի 29, 1893(1893-10-29), Կոկչետավ - մայիսի 21, 1920(1920-05-21), Պավլոդարի մարզ), ղազախ բանաստեղծ, վիպագիր, հրապարակախոս։

Սուլթանմահմուդ Թորայգիրով
Ծնվել էհոկտեմբերի 29, 1893(1893-10-29)
ԾննդավայրԿոկչետավ
Վախճանվել էմայիսի 21, 1920(1920-05-21) (26 տարեկան)
Վախճանի վայրՊավլոդարի մարզ
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա և գրող
Լեզուղազախերեն
Քաղաքացիություն Ղազախստան
ԿրթությունRäsüliä?
Սուլթանմահմուդ Թորայգիրով Վիքիքաղվածքում
 Sultanmahmut Toraygirov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սուլթանմահմուդ Թորայգիրովը ծնվել է Պավլոդարի մարզի Բայանաուլ գյուղում, անասնապահի ընտանիքում։ Մեկ տարեկան է եղել, երբ մայրը մահացել է։ 1908-1910 թվականներին սովորել է մեդրեսեում։ 1912 թվականին մեկնել է Տրոիցկ, ընդունվել է իսլամական հոգևոր դպրոց, ուսումնասիրել գիտական առարկաներ, յուրացրել ռուսերեն, կարդացել է Լերմոնտովի, Պուշկինի, Կռիլովի ստեղծագործություններից։ 1913 թվականի հուլիսին հիվանդության պատճառով ուսումը կիսատ է թողել և հեռացել է աուլ, որտեղ դասավանդել է երեխաներին։ 1913 թվականին աշխատել է «Այկապ» ղազախական առաջին ամսագրում, եղել է խմբագրության քարտուղարը։

Նրա առաջին էսսեները տպագրվել են «Այկապում»։ Միջոցների բացակայության պատճառով չի իրականացրել սեփական թերթ հիմնելու իր ցանկությունը։ Բանաստեղծություններ գրել է 1910 թվականից։ Իր ստեղծագործություններում արտացոլել է ղազախական պրոլետարիատի ծանր ու դժվարին կյանքը[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Կյանքը մոլորություններում» (ղազ.՝ АДАСҚАН ӨМІР), 1923[2]
  • «Աղքատը» (ղազ.՝ КЕДЕЙ), 1922[3]
  • «Գեղեցկուհի Կամար» (ղազ.՝ ҚАМАР СҰЛУ), 1933[4]

Հիշատակ խմբագրել

  • Ղազախ գրող Դիխան Աբիլևը Թորայգիրովի մասին գրել է եռագրություն («Բանաստեղծի երազանքը», 1965, «Երազանքի ճանապարհ», 1969 թվական, «Բայանաուլի ստորոտին», 1975 թվական)
  • Պավլոդարի պետական համալսարանը կոչվել է Թորայգիրովի անունով
  • Պավլոդարում Թորայգիրովի անունը կրող փողոցում տեղադրվել է նրա հուշարձանը (հեղինակ` Եսկեն Սերգեբաև)
  • Թորայգիրովի անունով փողոցներ են կոչվել Պավլոդարում, Ալմա Աթայում, Աստանայում և Ղազախստանի այլ քաղաքներում
  • Բայանաուլի մարզի Պավլոդարի շրջանում Թորայգիրովի անունով է կոչվել լիճ և բնակավայր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղազախ բանաստեղծներ, Հայաստան հրատարակչություն, Երևան 1968
  2. «АДАСҚАН ӨМІР». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  3. «КЕДЕЙ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  4. СҰЛУ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթանմահմուդ Թորայգիրով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթանմահմուդ Թորայգիրով» հոդվածին։