Սուլեյման Դիաբի (ֆր.՝ Souleymane Diaby, սեպտեմբերի 10, 1987(1987-09-10)[1][2], Դալոա, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Գրանվիլ» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Կոտ դ'Իվուարի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում։

Սուլեյման Դիաբի
Souleymane Diaby
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1987(1987-09-10)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Դալոա, Կոտ դ'Իվուար
Հասակ 190 սմ
Քաշ 89 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Գրանվիլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Կոտ դ'Իվուար Ստելա դ’Աջամե
2005-2006 Կոտ դ'Իվուար Սաբե Սպորտս
2006-2007 Կոտ դ'Իվուար Աֆրիկա Սպորտս
2008-2010 Ուկրաինա Ղրիմտեպլիցա 83 (24)
2011 Ֆրանսիա Գրանվիլ
2011-2013 Հունգարիա Հոնվեդ 22 (3)
2014—այժմ Ֆրանսիա Գրանվիլ
Ազգային հավաքական
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար (մինչև 21) 4 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Սուլեյմանը կարիերան սկել է իր հայրենիքում՝ Կոտ դ'Իվուարում և հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ստելլա դ’Աջամեն», «Սաբե Սպորտսը» և «Աֆրիկա Սպորտսը»։

2008 թվականի ձմռանը դիտումների է մասնակցել «Ղրիմտեպլիցա» ակումբի երիտասարդական թիմի կազմում, որը հավաքների էր մասնակցում Թուրքիայում, և շուտով պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Թիմի կազմում նա դարձել է առաջին լեգեոները և առաջին իվուարցին Ուկրաինայի Առաջին լիգայում։ Թիմի կազմում իր նորամուտը Սուլեյմանը կատարել է 2008 թվականի մարտի 28-ին՝ Իվանո-Ֆրանկովսկի «Պրիկարպատե» ակումբի դեմ արտագնա հանդիպման (2:2)[3] երկրորդ խաղակեսի սկզբին փոխարինելով Վիտալի Պրոկոպչենկոյին։ «Ղրիմտեպլիցա» ակումբի կազմում Սուլեյմանն իր առաջին գոլը խփել է 2008 թվականի ապրիլի 13-ին՝ Կիևի «Օբանոլ» ակումբի դեմ տնային խաղում (2:1). Դիաբին աչքի է ընկել խաղի 56-րդ րոպեին՝ գրավելով Արտյոմ Շտանկոյի պաշտպանած դարպասը[4]։ 2007/08 մրցաշրջանի ընթացքում Սուլեյմանը խփել է ևս երկու գոլ՝ գրավելով «Լվովի» և ԲԿՄԱ-ի դարպասները, իսկ ընդհանուր առմամբ Սուլեյմանն այդ մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում իր ակումբի կազմում։

2008 թվականի հունիսին Սուլեյմանը դիտումների է մասնակցել Լվովի «Կարպատներ» ակումբի կազմում։ Նա մասնակցել է Խարկովի «Մետալիստ» ակումբի դեմ ընկերական խաղին (2:1)[5]՝ հանդիպման 57-րդ րոպեին փոխարինելով Մաքսիմ Ֆեշչուկին։ Արդյունքում «Կարպատներ» ակումբի հետ նա պայմանագիր չի կնքել, ինչի պատճառը եղել է Սուլեյմանի աշխատանքային վիզան, որի ժամկետն ավարտվել էր[6][7]։ 2008 թվականի հուլիսին տեղեկություններ են հայտնվել, որ Դիաբին կարող է հայտնվել Չեռնոգորիայի «Դեսնա» ակումբի կազմում[8]։

2009 թվականի հունվարին Դիաբին «Կարպատների» կազմում կրկին մասնակցել է հավաքների Թուրքիայում[9]. թիմի կազմում նա մասնակցել է 3 ընկերական խաղի և խփել մեկական գոլ Տոմսկի «Տոմ» (1:2)[10] և Լիաեպայայի «Մետալուրգ» (5:0)[11] ակումբների դեմ խաղերում, ինչպես նաև մասնակցել է «Վոյվոդինա» ակումբի դեմ խաղին (2:2)[12]։ Լվովի ակումբի հետ պայմանագիրը կրկին չի ստորագրվել աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրների պատճառով[13]։ 2009 թվականի փետրվարին «Ղրիմտեպլիցա» ակումբի կազմում Սուլեյմանը դարձել է Ղրիմտեպլիցայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր և մրցաշարի լավագույն ռմբարկու[14]։

Ընդհանուր առմամբ 2008/09 մրցաշրջանում Դիաբին Առաջին լիգայի 28 խաղերում խփել է 9 գոլ և դարձել իր թիմի լավագույն ռմբարկու մրցաշարում։ Ուկրաինայի գավաթի խաղարկությունում նա անցկացրել է 2 հանդիպում և հեղինակել մեկ գոլ։ 2009 թվականի հունիսին «Ղրիմտեպլիցայի» պաշտոնական կայքում անցկացվել է հարցում, որի արդյունքում կազմված տասնամյակում ակումբի լավագույն ֆուտբոլիստների ցանկում Դիաբին զբաղեցրել է 5-րդ տեղը[15]։ 2009 թվական հուլիսին «Ղրիմտեպլիցայի» նախագահ Ալեքսանդր Վասիլևը հայտարարել է, որ Դիաբիով հետաքրքրվել են ֆրանսիական ակումբներ[16]. ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք եղել են «Հավրը», «Լիլը» և «Ռենը», ինչպես նաև Դոնեցկի «Մետալուրգը»[17]։

2010 թվականի փետրվարին Սուլեյմանը թիմի հետ միասին դարձել է Ղրիմտեպլիցայի գավաթի խաղարկության հաղթող[18]։ 2009/10 մրցաշրջանում նա անցկացրել է 24 խաղում հեղինակել է 11 գոլ և դարձել թիմի երկրորդ ռմբարկու Սերգեյ Կուչերենկոյից հետո, ով 19 գոլ էր խփել։ Գավաթի խաղարկությունում նա անցկացրել է 3 խաղ և խփել 1 գոլ («Բաստիոնի» դեմ խաղում)։

2010 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի «Տիտան» ակումբի հետ հանդիպման ժամանակ Դիաբիի խփած գոլը ճանաչվել է «Ղրիմտեպլիցայի» լավագույն գոլը 2010 թվականի հուլիսին[19]։ Նույն տարվա օգոստոսին տեղեկություն է տարածվել, որ Դիաբիով հետաքրքրվում է իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբը[20]։ Դիաբիի խաղի հատվածները դիտել է «Ռեալի» մարզիչ Ժոնզե Մոուրինյոն և բարձր է գնահատել նրա ընդունակությունները։ Հայտի է դարձել նաև, որ օգոստոսի 9-ին «Ղրիմտեպլիցայի» և «Լվովի» հանդիպմանը ներկա կգտնվեն «Ռեալի» սկաուտները։ Արդյունքում խաղն ավարտվել է «Ղրիմտեպլիցայի» պարտությամբ 0:1 հաշվով, իսկ Դիաբին դաշտում անցկացրել է 70 րոպե, բայց լավ խաղ չի ցուցադրել։ Ավելի ուշ Դիաբիով «Ռեալի» հետաքրքրված լինելու մասին տեղեկությունները համարվել են փիար[21][22]։

2010/11 մրցաշրջանի առաջին կեսում Դիաբին կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում[23]. այդ ընթացքում նա Առաջին լիգայում անցկացրել է ընդամենը 18 խաղ ու խփել 1 գոլ, իսկ Գավաթի խաղարկությունում՝ 2 խաղ։ 2011 թվականին Դիաբին հեռացել է թիմի կազմից։ Թիմի կազմում իր տեղ ամրապնդելուն խանգարող պատճառներից մեկը եղել է լեզվին վատ տիրապետելը[6]։

«Ղրիմտեպլիցայի» կազմում նա Առաջին լիգայում անցկացրել է ընդհանուր առմամբ 83 խաղ և դարձել 24 գոլի հեղինակ, Ուկրաինայի Գավաթի խաղարկությունում նա մասնակցել է 7 խաղեր, որոնցում հեղինակել է 2 գոլ։ «Ղրիմտեպլիցայի» կազմում խաղալիս Դիաբին երկար ժամանակ եղել է տեղացի երկրպագուների սիրելին և Ուկրաինայի Առաջին լիգայի առավել աչքի ընկնող ֆուտբոլիստներից մեկը[21][24]։

Հետագայում Դիաբին խաղացել է ֆրանսիական «Գրանվիլ» ակումբում[25]։ 2011 թվականի ամռանը նա տեղափոխվել է Հունգարիայի «Հոգվեդ» ակումբ (Բուդապեշտ)։ Թիմում նա վերցրել է 22 համարը։ Հունգարիայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Պակշ» ակումբի դեմ խաղում (2։ 3)[26]. Դիաբին խաղադաշտ է դուրս է եկել հանդիպման 70-րդ րոպեին՝ փոխարինելով Հերվե Տչամիին։

Կարիերան հավաքականում խմբագրել

Կոտ դ'Իվուարի մինչը 21 տարեկաների երիտասարդական հավաքականի կազմում Սուլեյմանն անցկացրել է 4 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։

Անձնական կյանք խմբագրել

Դավանում է մահմեդականություն[27]։ Ալեքսանդր Վասիլևը Սուլեյմանին բնութագրել է որպես շատ զգայուն մարդ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Протокол матча» (ua). Официальный сайт Федерации футбола Украины. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Протокол матча» (ua). Официальный сайт Федерации футбола Украины. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. ««Карпаты» обыграли «Металлист»» (ռուսերեն). Football.ua. 21.06.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  6. 6,0 6,1 «Первая лига. «Нефтяник», «Крымтеплица» и «Севастополь» на вершине» (ռուսերեն). Football.ua. 28.07.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  7. «В «Карпатах» серб» (ռուսերեն). Football.ua. 24.06.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  8. «Ещё один африканец в черниговской «Десне»?» (ռուսերեն). gorod.cn.ua. 04.07.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  9. 9,0 9,1 ««Карпаты» смотрят Диаби» (ռուսերեն). Football.ua. 19.01.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  10. ««Карпаты» проиграли «Томи»» (ռուսերեն). Football.ua. 19.01.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  11. ««Карпаты» громят «Металлургс»» (ռուսերեն). Football.ua. 23.01.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  12. ««Карпаты» разошлись миром с «Войводиной»» (ռուսերեն). Football.ua. 29.01.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  13. «Кузнецов присвятить гол фанатам, а Кононов заговорить українською» (ua). Официальный сайт ФК «Карпаты» (Львов). 27.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. ««Олимпия» (Бельцы) — обладатель Кубка Крымтеплицы!» (ռուսերեն). Сайт болельщиков СК «Таврия». 26.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  15. «Победителем длившегося почти месяц голосования на звание «Лучший футболист 10-летия» стал Виталий Саранчуков!» (ռուսերեն). Официальный сайт ФК «Крымтеплица». 02.06.2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  16. «Александр Васильев: «Не откажемся от места в премьер-лиге»» (ռուսերեն). Сайт болельщиков СК «Таврия». 15.07.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  17. «Professionnels ivoiriens - Diaby Souleymane s'impose en Ukraine» (ֆրանսերեն). AllAfrica.com. 09.07.2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 25.10.2011-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
  18. ««Крымтеплица» выиграла Кубок имени себя» (ռուսերեն). Football.ua. 19.02.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  19. «Лучший гол «Крымтеплицы» в июле забил Сулейман Диаби!» (ռուսերեն). Официальный сайт ФК «Крымтеплица». 08.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  20. ««Реал» збирається купити футболіста з України» (ռուսերեն). tsn.ua. 03.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  21. 21,0 21,1 «Гравці Першої ліги. Частина І» (ua). football24.ua. 15.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Олександр Севідов: «Хочу побажати „Буковині" успіхів у грі з „Олександрією"»» (ua). buksport.cv.ua. 30.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Александр Севидов: Весной постараемся сделать шаг вперед» (ռուսերեն). Официальный сайт ФК «Крымтеплица». 21.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  24. «Игрокам «Крымтеплицы» заплатят за достойную игру с «Динамо»» (ռուսերեն). UA-Футбол. 21.09.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  25. «Granville football: Souleymane Diaby, le joker ivoirien» (ֆրանսերեն). lamanchelibre.fr. 24.03.2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  26. «Протокол матча» (գերմաներեն). transfermarkt.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 25.10.2011-ին.
  27. «Александр Севидов: «Нам остается брать тех, кто не подошел другим командам»» (ռուսերեն). Сайт болельщиков СК «Таврия». 06.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 26.10.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել