Բացել գլխավոր ցանկը

Սուբռահմանյան Չանդրասեկհար (/ˌtʃʌndrəˈʃeɪkɑr/ անգլ.՝ Subrahmanyan Chandrasekhar, թամ.՝ சுப்பிரமணியன் சந்திரசேகர், հոկտեմբերի 19, 1910(1910-10-19)[1][2][3][4], Լահոր, Punjab, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 21, 1995(1995-08-21)[1][2][3][4], Չիկագո, ԱՄՆ), ամերիկյան ֆիզիկոս և աստղաֆիզիկոս։ Ազգությամբ հնդիկ, Չանդրասեկհարա Վենկատա Ռամանի՝ ֆիզիկայի նոբելյան մրցանակակրի զարմիկը։ Ավարտել է Մադրասի համալսարանը (19301933 թ. փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Քեմբրիջի համալսարանում, որտեղ և աշխատել է մինչև 1936 թ.։ 1936 թ. տեղափոխվել է ԱՄՆ (1953 թ. ընդունել է ամերիկյան հպատակություն) և 1937 թվականից աշխատել Ցերքի աստղադիտարանում ու դասավանդել Չիկագոյի համալսարանում (1942 թվականից՝ պրոֆեսոր)։ Լոնդոնի թագավորական ընկերության (1944), Գիտությունների և արվեստների ամերիկյան ակադեմիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։

Սուբռահմանյան Չանդրասեկհար
թամ.՝ சுப்பிரமணியன் சந்திரசேகர
Subrahmanyan Chandrasekhar.gif
Ծնվել էհոկտեմբերի 19, 1910(1910-10-19)[1][2][3][4]
Լահոր, Punjab, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 21, 1995(1995-08-21)[1][2][3][4] (84 տարեկանում)
Չիկագո, ԱՄՆ
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունTamil people
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, American Astronomical Society[5], Բավարիական գիտությունների ակադեմիա և The World Academy of Sciences[6]
Ալմա մատերԹրինիթի քոլեջ, Մադրասի համալսարան և Նախագայական քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՌալֆ Ֆլաուեր
Եղել է գիտական ղեկավարԴոնալդ Էդվարդ Օստենբրոկ, Bimla Buti և Donat Wentzel
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ Կոպլիի մեդալ[7] Թագավորական մեդալ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[8][9] Հենրի Դրեյպերի մեդալ Հենրի Նորիս Ռասելի մրցանակ Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ Ազգային գիտական մեդալ Karl Schwarzschild Medal Քեթրին Բրյուսի մեդալ Tomalla Foundation Josiah Willard Gibbs Lectureship Ռամֆորդի մրցանակ Alexander von Humboldt Fellow Padma Vibhushan in science & engineering Srinivasa Ramanujan Medal Gordon J. Laing Award Մարսել Գրոսմանի պարգև Richtmyer Memorial Award Մաթեմատիկական ֆիզիկայի Դենի Հայնեմանի մրցանակ[10] Ադամսի մրցանակ և Humboldt Prize
Ստորագրություն
Subrahmanyan Chandrasekhar signature.png
Subrahmanyan Chandrasekhar Վիքիպահեստում

ԱշխատանքներըԽմբագրել

Աշխատանքները վերաբերում են աստղերի կառուցվածքին, մթնոլորտին ու դրանց դինամիկային, մաթեմատիկական ֆիզիկային։ Զարգացրել է սպիտակ թզուկների տեսությունը, որը կանխատեսում է դրանց զանգվածների սահմանի գոյությունը և տալիս աստղի զանգվածի ու շառավղի ունիվերսալ առնչությունը, վերջինս որոշում է աստղերի էվոլյուցիայի վերջնական փուլերը։ Հետազոտել է աստղային համակարգերի դինամիկան, ճառագայթային էներգիայի փոխանցումը աստղերի հարթ-զուգահեռ մթնոլորտներում։ Դիտարկել է հիդրոդինամիկական և հիդրոմագնիսական կայունության խնդիրները հարաբերականության ընդհանուր տեսության շրջանակներում։

1983 թ․ Ուիլյամ Ֆաուլերի հետ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ է ստացել աստղերի էվոլյուցիայի և կառուցվածքի մասին աշխատությունների համար։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 668