Սոցիոլոգիայի ձևավորման սահմաններ

Սոցիոլոգրայի ձևավորման սահմանները խմբագրել

Ցանկացած գիտություն, որը հասել է հասունության որոշակի աստիճանի, բաղկացած է մի շարք ճյուղերից կամ առանձին գիտական առարկաներից։ Այդպիսին է նաև սոցիոլոգիան, որն ուսումնասիրում է տեսական ու կիրառական սոցիոլոգիայի ոլորտները։ Դրանք են՝ տնտեսագիտությունը, իրավունքը, կրոնը, երիտասարդության և սոցիալական այլ հիմնախնդիրների սոցիոլոգիաները, որոնք սոցիոլոգիայում հայտնի են որպես միջին մակարդակի տեսություններ։ Որոնք են սոցիոլոգիայի առաջացման և զարգացման կարևորագույն խնդիրները։ Հայտնի է, որ ցանկացած գիտության ծագումը և զարգացումը պարզաբանման համար պետք է պատասխանել ըստ էության, չորս հարցի. 1.Որտե՞ղ է եղել։ 2.Ե՞րբ է եղել։ 3. Ինչպիսի՞ պարագաներում և ինչպե՞ս է եղել։ 4. Ինչու՞ է եղել։ Սոցիոլոգիայի ձևավորմանը վերաբերող վերոհիշյալ հարցերին պատասխանելը նշանակում է՝ պատկերացում տալ այն մասին, թե ինչ էին մտածում շատ երկրների ու դարաշրջանների գիտնականները հասարակության ուսումնասիրության, ինչպես նաև այն մասին, թե ինչ պայմաններում էին նրանք մտածում, և ինչու էին մտածում այդպես, և ոչ այլ կերպ։ Այլ խոսքերով՝ սոցիոլոգիայի առաջացման խնդիրն է պարզապես իմանալ՝ ինչպիսին է եղել իր կողմից ուսումնասիրվող գիտությունը։ Այս ընդհանուր հարցի պատասխանի համար պահանջվում է մոզ հուզող շատ դրույթների բազմակողմանի պարզաբանում։ Այսպես, թվարկված հարցերին պատասխանելու համար պահանջվում է մի շարք խնդիրների լուծում։ Ինչպես որոշել, թե ինչ գաղափարներ են վերաբերում սոցիոլոգիային, ինչը այլ գիտությանը։ Ինչ անուններ, դպրոցներ, ուղղություներ, հասկացություններ, տեսություններ, մեթոդներ առավել կարևոր են, և, հետևաբար, պետք է սոցիոլոգիայի առաջացման ու զարգացման ուսումնասիրման թեման լինեն, իսկ որոնք՝ ոչ։ Ինչևիցե, պատկերացումն այն մասին, թե ինչ է սոցիոլոգիայի գիտությունը, բացահայտ կամ թաքնված ձևով ենթադրում է պատկերացում այն մասին, թե ինչ է, ըստ էության, սոցիոլոգիան։ Կախված այն փաստից, թե ինչ ենք վերագրում սոցիոլոգիային, մենք ընդգծում ենք դրա տարածական սահմանները, այսինքն՝ որոշում ենք՝ որտեղ և երբ է սկսվում դրա ռաջացման ժամանակը։ Որո՞նք են այն հատկանիշներն ու չափանիշները, որոնցով որոշվում է ինչ-որ գիտելիք, հետագայում այն բնութագրելու և սոցիոլոգիական տեսանկյունից դիտարկելու համար[1]։

Բարոյական չափանիշներ խմբագրել

Մասնագիտական գործունեության յուրաքանչյուր տեսակին հատուկ են բարոյական որոշակի արժեքներ, նորմեր, վարքի կանոններ, որոնցով ղեկավարվում են տվյալ մասնագիտական խմբի ներկայացուցիչները։ Այդ արժեքները, նորմերը, կանոնները կազմում են այն, ինչ ընդունված է անվանել մասնագիտական բարոյագիտություն։ Սեփական մասնագիտական բարոյագիտություն գոյություն ունի և գիտության մեջ և մասնավորապես սոցիոլոգիայում։ Հասկանալի է, որ այստեղ հնարավոր չէ պատկերացնել համապիտանի կանոնների որոշակի հավաքածու, որոնք բնորոշ են սոցիոլոգի գիտական բարոյականությանը։ Այնուամենայնիվ, գոյությու ունի մեկ կարևորագույն բարոյագիտական հատկանիշ, որի շնորհիվ սոցիոլոգիական գիտելիքի այս կամ այն տեսակը կարելի է դասակարգել իբրև գիտական, տվյալ դեպքում՝ սոցիոլոգիական, և ներառել այն սոցիոլոգիայի զարգացման մեջ։ Ակնհայտ է, որ գիտական- սոցիոլոգն իր գործունեության մեջ ղեկավարվում է ոչ միայն սոցիոլոգիական, այլև քաղաքական, կրոնական, բարոյական գաղափարներով, որոնք այս կամ այլ կերպ թափանցում են նրա գիտական գործունեության մեջ։ Սակայն, եթե սոցիոլոգն այդ գործունեության ընթացքում կողմնորոշված չէ սոցիալական իրականության ճանաչողությանը՝ որպես այդպիսին, անգամ բոլոր, անգամ ամենաբարձր գաղափարներից, ապա նա հանդես է գալիս ոչ թե սոցիոլոգիայի, այլ արդեն մեկ այլ դերում՝ բարոյագետի կամ էլ քաղաքական գործչի։ Սակայն գոյություն ունի այդ ազդեցությունից խուսափելու կամ, առնվազն, այն թուլացնելու միջոց, որի էությունը սեփական սոցիոլոգիական արժեքային կողմնորոշումներն այլ գիտությունների գաղափարներից նպատակաուղղված բաժանելն է։ Ինչպես ցանկացած բնական գիտություն, սոցիոլոգիան ևս առաջին հերթին գիտական ճշմարտության ազնիվ ու անաչառ որոնումն է։

Ինստիտուցիոնալ-կազմակերպչական չափանիշներ խմբագրել

Ցանկացած գիտություն ներառում է ոչ միայն պարզապես ճանաչողական գործունեություն, այլև այդ գործունեության ինստիտուցիոնալացման ու կազմակերպման զանազան ձևեր, որոնցից են գիտահետազոտական ինստիտուտները, ուսումնական հաստատությունները, ֆակուլտետները, ամբիոնները, պարբերական ու ոչ պարբերական գիտական հրապարակումները, կոնգրեսները, սիմպոզիումները և այլն։ Այդպիսի ինստիտուցիոնալ-կազմակերպչական ձևերը բնորոծ են նաև սոցիոլոգիային, ուստի նրա զարգացումը ենթադրում է նաև այդ ձևերի ուսումնասիրությունը։

Սոցիոլոգիայի զարգացման նշանակությունը խմբագրել

Գոյություն ունի սոցիոլոգիայի՝ որպես հումանիտար գիտության մի առանձնահատկություն։ Դա այն է, որ նախկին գիտելիքները, տեսությւոնները, մեթոդները այստեղ նորերի կողմից դուրս են մղվում, չեն վերացվում։ Եթե խոսքն իսկապես գիտական լուրջ նվաճումների մասին է, ապա հնարավոր չէ ասել, որ որքան դրանք նոր են, այնքան ավելի նշանակալի են։ Այս գաղափարը հարազատ է դարձնում հումանիտար գիտելիքը արվեստի հետ, որտեղ նույնպես հնարավոր չէ կառուցել տարբեր դարաշրջանների ստեղծագործությունները նվաճումների ինչ որ միասնական սանդղակի աստիճաններին՝ պնդելով, օրինակ, որ Մարտիրոս Սարյանը «բարձր» է Ավետիք Իսահակյանից, իսկ Արամ Խաչատրյանն էլ ավելի «հզոր» է Մհեր Մկրտչյանից։

Նշանակալի որ ոչ մի գաղափար սոցիոլոգիայի մեջ չի մեռնում։ Այն կարող է երկար ժամանակով դուրս մնալ արդիական գիտական գիտելիքի ոլորտից, սակայն գալիս է մի ժամանակ, երբ գիտական ընկերակցությունը կրկին դիմում է կարծես թե ընդմիշտ թաղված գաղափարներին, և դրանք կրկին կյանքի են կոչվում, արդիականացվում ու դառնում են ժամանակակից։

Սոցիոլոգիայի առարկան և նրա տեղը հասարակական մյուս գիտությունների շարքում խմբագրել

Սոցիոլոգիան ինքնուրույն գիտություն ճանաչելու նպատակով՝ Դյուրկհեյմը (Էմիլ Դյուրկհեյմ 1858-1917, ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր, որի անվան հետ է կապված սոցիոլգիայի՝ որպես ինքնուրույն ուսումնական գիտաչյուղի դասավանդումը) մեծ տեղ է հատկացնում սոցիոլոգիայում հետազոտական պարտադիր և համապատասխան մեթոդների կիրառմանը։ Դյուրկհեյմը գտնում է, որ սոցիոլոգիան պետք է ուսումնասիրի սոցիալական իրականությունը, որն ունի իրեն հատուկ հատկություններ։ Սոցիալական իրականությունն անհնար է պատկերացնել առանց նրա սոցիալական տարրերի, որոնց միագումարը ոչ միայն հասարակությունն է, այլ նաև սոցիոլոգիայի առարկան։ «Սոցիալական փաստը», ըստ Դյուրկհեյմի, գործելակերպ է և ընդունակ է արտաքին ճնշում գործադրել անհատի վրա։ Նա գրում է, որ ամեն մարդ կրում է սոցիալական հարկադրանք, որը դրսևորվում է որպես սոցիալական փաստ։ Օրինակ՝ իրավական, բարոյական, կրոնական կանոնները չեն կարող խախտվել՝ առանց անհատի ծանրությունը զգալու։ Դյուրկհեյմը գտնում էր, որ սոցիոլոգիայի մշակած սոցիալական իրականության ճանաչողական տեսության և տրամաբանության հիման վրա նույնիսկ կարելի է վերակառուցել ազգագրությունը, տնտեսագիտությունը, պատմությունը։ Իսկ սոցիոլոգիայի և փիլիսոփայության հարաբերակցությունը ճիշտ հիմքերի վրա դնելու համար Դյուրկհեյմը գտնում էր, որ անջատվելով փիլիսոփայությունից՝ սոցիոլոգիան հնարավորություն կունենա զբաղվելու իր հիմնախնդիրներով, հատկապես՝ սոցիալական իրականության ճանաչման ոլորտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յուրի Գասպարյան, ՀՀ ԿԳՆ 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի արևմտյան սոցիոլոգիայի պատմություն, Երևան-2012