Սորուկ
Camelina
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խաչածաղկավորներ
Ընտանիք Կղամբազգիներ
Ցեղ Սորուկ
Լատիներեն անվանում
Camelina
Crantz, 1762
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սորուկ (լատ.՝ Camelina), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 8 (այլ տվյալներով՝ 12) տեսակ[2]։

ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում՝ 4 տեսակ՝

  • Սորուկ փուխր (լատ.՝ C. laxa),
  • Սորուկ սպիտակածաղիկ (լատ.՝ C. albiflora),
  • Սորուկ մանրապտուղ (լատ.՝ C. microcarpa),
  • Սորուկ մերկ (լատ.՝ C. glabrata

Տարածված է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է (ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում), քարքարոտ վայրերում, չոր լանջերին, աղբոտում ցանքերը։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Արմատն առանցքային է։ Ցողունը թավոտ է, բարակ, կանգուն, չյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 90 սմ։ Տերևներն ամբողջական են կամ գոգգավոր ատամնաեզր, ստորինները՝ կոթունավոր, ցողունայինները՝ նստադիր, նետաձև, նշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, բաց դեղնավունից մինչև վառ դեղին, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը տանձաձև կամ հակադիր ձվաձև պատիճ է։ Սերմերը մանր են, կարմրաշականակագույն։

Քիմիական կազմԽմբագրել

Պարունակում է 25-46 % ճարպայուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով։ Մեղրատու է[3]։

ՏեսակներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Сведения о роде Camelina в базе данных Index Nominum Genericorum Международной ассоциации по таксономии растений (IAPT). (англ.)
  2. The Plant List: Camelina
  3. Абрикосов Х. Н. и др. Рыжик // Словарь-справочник пчеловода / Сост. Федосов Н. Ф.. — М.: Сельхозгиз, 1955. — С. 326.

ԳրականությունԽմբագրել

  • Рыжик // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 4 томах. — СПб., 1907—1909. (Проверено 12 октября 2013)

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։