Սոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր

Սոս Վահեի Ավետիսյան (հունիսի 21, 1989(1989-06-21), Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Երևանի պետական համալսարանի դասախոս, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ Իսպանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Սոս Ավետիսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 հունվարի 10-ից - 2021 օգոստոսի 2
Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
 2021 նոյեմբերի 12-ից
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան և Օքսֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 21, 1989(1989-06-21) (34 տարեկան)
Ծննդավայր Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն խմբագրել

1996-2005 թվականներին ուսանել է Արարատ քաղաքի «Թարգմանչաց Վարժարանում» (այժմ՝ Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոց), ավարտական տարին՝ ԱՄՆ-ում։ 2006-2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզվի և գրականության բաժնում։

2011-2013 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքների և ժողովրդավարացման» ծրագրում՝ ստանալով եվրոպագետի մագիստրոսական աստիճան։ 2013-2014 թվականներին սովորել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում։

2014-2016 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ծրագրում՝ ստանալով մագիստրոսական աստիճան։

Աշխատանք խմբագրել

2008-2010 թվականներին աշխատել է ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես առաջատար մասնագետ։ 2016 թվականից ցայսօր դասախոսում է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում։ 2016-2017 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հայոց պատմության դասախոսի օգնական։

2017-2018 թվականներին աշխատել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունում՝ որպես քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու։ 2018 թվականի հոկտեմբերից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման նստաշրջանի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով՝ ընդգրկվելով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության և ՀՀ ԱԺ թվով 15 բարեկամական խմբերի կազմերում։

2021 թվականի նոյեմբերի 12-ին նշանակվել է Իսպանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.