Սոս Ալիխանյան
Սոս Իսահակի Ալիխանյան (դեկտեմբերի 7, 1906[1], նոյեմբերի 26 (դեկտեմբերի 9), 1906[2] կամ 1906[3], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 26, 1985[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրոօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից, կենսաբանական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1960)։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1977)։
Սոս Ալիխանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1906[1], նոյեմբերի 26 (դեկտեմբերի 9), 1906[2] կամ 1906[3] Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունվարի 26, 1985[2] Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գենետիկ և կենսաբան |
Հաստատություն(ներ) | Կուրչատովի ինստիտուտ[1], State Research Institute of Genetics and Selection of Industrial Microorganisms NRC Kurchatov Institute?[1] և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | գենետիկա[3] և կենսաբանություն[3] |
Ալմա մատեր | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1930)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1958) |
Տիրապետում է լեզուներին | ադրբեջաներեն[3] և ռուսերեն[3] |
Գիտական ղեկավար | Aleksandr Sergeevich Serebrovskiĭ? |
Պարգևներ | |
Հայր | Իսահակ Ալիխանյան[1][2] |
Դերասան Իսահակ Ալիխանյանի որդին։
Կենսագրություն Խմբագրել
1930 թվականին ավարտել է Մոսկվայի Գ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1958-1968 թվականներին ղեկավարել է ղեկավարել է Ի. Վ. Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի ճառագայթակենսաբանական բաժնի միկրոօրգանիզմների գենետիկայի լաբորատորիան։
1968-1975 թվականներին եղել է Մոսկվայի արդյունաբերական միկրոօրգանիզմների գենետիկայի և ընտրասերմնաբանության ԳՀԻ տնօրեն, այնուհետև՝ մոլեկուլային գենետիկայի բաժնի վարիչ, միաժամանակ դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանի գենետիկայի ամբիոնում։ Ալիխանյանի նախաձեռնությամբ հիմնվել է Գենետիկայի պետական գիտահետազոտական ինստիտուտը։
Աշխատանքները վերաբերում են գենի ուսումնասիրությանը, բակտերիաների և ֆագերի ԴՆԹ-ի կենսասինթեզի գենետիկական կարգավորման հարցերին։ Ալիխանյանը մեծ ներդրում ունի ՀԽՍՀ-ում մանրէակենսաբանական արդյունաբերության զարգացման գործում։ Գենետիկների և ընտրասերումնաբանների Ն. Ի. Վավիլովի անվան համառուսաստանյան գիտությունների ընկերության հիմնադիրներից է և առաջին փոխնախագահը։ Եղել է «Գենետիկա» (ռուսերեն) ամսագրի փոխնախագահը։
Պարգևներ, մրցանակներ Խմբագրել
Պարգևատրվել է Ի. Միչուրինի, Գ. Մենդելի, Յա. Պուրկինեի անվան մեդալներով։
Երկեր Խմբագրել
- Современная генетика, М., 1967.
- Селекция промышленных микроорганизмов, М., 1968.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 173.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Czech National Authority Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 173)։ |