Սոչիի դենդրարիում (ռուս.՝ Сочинский дендрарий), մերձարևադարձային բուսական և կենդանական աշխարհի բնօրինակ եզակի հավաքածու, լանդշաֆտային արվեստի հուշարձան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Խոստինսկի շրջանում։

Սոչիի դենդրարիում
Տեսակդենդրարիում, Ռուսաստանի բնության հուշարձան, պուրակ, տեսարժան վայր և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՍոչի
Հիմնվել է1889
Բացվել է1889
Սոչիի դենդրարիումը գտնվում է Ռուսաստանում
Սոչիի դենդրարիում

Պատմություն խմբագրել

 
Դենդրարիում, «Ամուրի» կենտրոնական ցայտաղբյուր
 
Դենդրարիում, ճոպանուղի
 
Դենդրարիում, ճոպանուղի
 
Սոչիի դենդրարիումին նվիրված Ռուսաստանի փոստային բացիկ

1889 թվականին «Պետերբուրգյան թերթի» հրատարակիչ, կոլեկցիոներ, դրամատուրգ Սերգեյ Խուդեկովը Սոչիում Լիսոյ լեռան լանջին ձեռք է բերել 50 դեսյատին հող։ Այնտեղ 1899 թվականին կառուցվել է նրա «Նադեժդա» վիլլան` կնոջ՝ Նադեժդա Ալեքսեևնայի պատվին։ 15 հեկտար տարածքը զբաղեցնում էր զբոսայգին, որի կողքին սալորենու և դեղձենու այգիներն էին։ Այգու բույսերը ձեռք էին բերվում Ղրիմի, Կովկասի և Գերմանիայի բուսաբանական այգիներից (նրանց մի մասը, օրինակ, բերվել է Օլդենբուրգի դուքսի Գագրայի տնկարանից)։ Լինելով էկզոտիկ բույսերի մեծ գիտակ՝ Խուդեկովն այգում տնկել է 400 տեսակի ծառեր և թփեր և 1892 թվականին ընկերոջ՝ այգեպան Կ. Ա. Լանգաուի հետ իրականացրել այգու պլանավորումը։ Այգին կառուցվել է 19-րդ դարի վերջի ֆրանս-իտալական այգիների ոճով և շարունակ համալրվել է նոր բույսերով։ 1917 թվականին այնտեղ աճում էր ավելի քան 550 տեսակ։ Այգին զարդարում էին քանդակներն ու ծաղկամանները, որոնք պատվիրվել էին Ֆրանսիայից։

1922 թվականին այգին ազգայնացվել է։ 1944 թվականին դենդրարիումը փոխանցվել է Սոչիի անտառային փորձարարական կայարանին (հետագայում վերափոխվել է Լեռնանտառային և անտառային էկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի)։ 1977 թվականի հունիսին Կուրորտնի պողոտայից դեպի այգու ամենբարձր կետ գործարկվել է այգու ճոպանուղին։

Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարության 2012 թվականի փետրվարի 9-ի թիվ 27 հրամանի հիման վրա դաշնային բյուջետային ստորաբաժանումների կառուցվածքը, կազմը և տեղակայումը օպտիմալացնելու նպատակով Սոչիի դենդրարիումը ներառվել է Սոչիի ազգային պարկի կազմում՝ որպես կառուցվածքային միավոր[1]։

2012 թվականին Վերին այգում բացվել է սալիկապատված դոլմենի մոդելը։

Ներկա վիճակ խմբագրել

Այժմ այգու տարածքը կազմում է 49 հեկտար։ Այնտեղ աճում է ծառերի և թփերի ավելի քան 1500 տեսակ։ Կա սոճիների մեծ հավաքածու` 1890 նմուշների 76 տեսակ, Ռուսաստանում ամենախոշոր կաղնու հավաքածուն՝ 80 տեսակ, արմավներ՝ 24 տեսակ, նոճիներ, շատ հազվադեպ մերձարևադարձային բույսեր։

Այգին բաղկացած է երկու մասից`վերին և ստորին։ Ստորին մասում կառուցվել է ակվարիում, որտեղ ներկայացված են Կարմիր ծովի բնակիչները, կա նաև լճակ։

Այգին ունի առանձին անկյուններ, որտեղ կոմպակտ կերպով աճում են Կովկասից, Ճապոնիայից, Չինաստանից, Ավստրալիայից, Միջերկրածովյան և Հարավային և Հյուսիսային Ամերիկայից բերված բույսեր։

Այգին համարվում է ինստիտուտի կարևոր փորձարարական բազա։ Այնտեղ փորձարկվել են հազվագյուտ անտառային և դեկորատիվ էկզոտիկ բույսեր, որոնք այժմ կազմում են Պրիկարպատիայի, Կենտրոնական Ասիայի, Ռումինիայի, Չեխիայի և շատ այլ երկրների բուսաբանական այգիների հավաքածուները։ Տարեկան դենդրարիումից աշխարհի տարբեր հաստատություններ են ուղարկվում հազվագյուտ բույսերի սերմերի 1000-ից ավելի նմուշներ։ Էկզոտիկ ծառատեսակներով կատարվում են նաև Սոչիի կանաչապատման աշխատանքները։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Այգում 1979 թվականին նկարահանվել է «Ինքնասպանների ակումբ, կամ Տիտղոսավոր մարդու արկածները» ֆիլմից դրվագ, գլխավոր դերում՝ Օլեգ Դալ։

Գրականություն խմբագրել

  • Боровиков В. М., Корнешко А. Л. Деревья и кустарники Сочинского дендрария: Каталог. - Сочи: Изд-во газеты «Красное знамя», 1954. - 168, [40] с. - 20 000 экз.
  • Глоба-Михайленко Д. А., Корнешко А. Л. Сочинский Дендрарий. - М., 1962.
  • Солтани, Г.А.; Анненкова, И.В.; Орлова, Г.Л. и др. Коллекционные растения сочинского "Дендрария". Аннотированный каталог. - Сочи: ФГБУ Сочин. нац. парк, 2016. - 171 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Парк Дендрарий передан Сочинскому национальному парку». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.