Բացել գլխավոր ցանկը

Սոշո (ֆր.՝ FC Sochaux-Montbéliard), ֆրանսիական ֆուտբոլային ակումբ Մոնբելյարից։ Ակումբը հիմնադրվել է 1928 թվականին և ներկայումս հանդես է գալիս Լիգա 2-ում՝ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում։ Լիգա 1-ից դուրս է մնացել 2013-14 մրցաշրջանում։ Տնային խաղերն անցկացնում է Օգյուստ Բոնալ մարզադաշտում։

Սոշո
FCSochaux1516logo.png
Ամբողջական անուն Football Club Sochaux-Montbéliard
Հիմնադրում 1928
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Մարզադաշտ Օգյուստ Բոնալ մարզադաշտ
Տարողունակություն 20,025
Տեր LEDUS Lighting Technology Ltd
Նախագահ Վին Սան Լի
Մարզիչ Պիտեր Զայդլեր
Կայք
Լիգա Լիգա 2
2016-17 13-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Սոշոն ստեղծվել է Ժան-Պիեր Պեժոյի՝ Պեժոների ընտանիքի անդամի կողմից և Ֆրանսիայի առաջնության հիմնադիր ակումբներից մեկն է։ Սոշոն 2-ական անգամ հաղթել է Լիգա 1-ը ու Ֆրանսիայի գավաթը և 1 անգամ՝ Ֆրանսիայի լիգայի գավաթը։

Սոշոյի ակադեմիան համարվում է աշխարհի լավագույններից մեկը։ Այստեղ են իրենց պրոֆեսիոնալ կարիերան սկսել Յանիկ Ստոպիրան, Էլ-Հաջի Դիուֆը, Ժերեմի Մենեզը, Բերնար Ժենգինին և Բենուա Պեդրետին։

ՆվաճումներԽմբագրել

ԱզգայինԽմբագրել

ԱյլԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել