Սոնյա Բատա
Կանադայի շքանշանակիր, Կանադայի «Վաստակավոր ծառայության» մեդալակիր Սոնյա Ի․ Բատա (անգլ.՝ Sonja I. Bata կամ Սոնյա Բատովա, ծնյալ՝ Վեթստայն, նոյեմբերի 8, 1926, Ցյուրիխ - փետրվարի 21, 2018 կամ փետրվարի 20, 2018[1], Տորոնտո, Կանադա), շվեյցարական ծագմամբ կանադացի գործարարուհի, բարերար, հավաքորդ ու թանգարանի հիմնադիր[2], որն ունեցել է ճարտարապետի կրթություն[3][4]։
Սոնյա Բատա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1926 |
Ծննդավայր | Ցյուրիխ |
Մահացել է | փետրվարի 21, 2018 (91 տարեկան) կամ փետրվարի 20, 2018[1] (91 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Ամուսին | Thomas J. Bata? |
Երեխաներ | Rosemarie Blyth-Bata? |
ԿենսագրությունԽմբագրել
Baťa կոշիկ արտադրող ընկերության հիմնադիր Թոմաս Ջ․Բատայի հետ ամուսնությունից հետո թողել է ճարտարապետի ուսումը և 1946 թվականին տեղափոխվել Տորոնտո՝ ընկերանալով ճարտարապետական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ռայմոնդ Մորիյաման նախագծել է Բատա կոշիկների թանգարանը։ Ջոն Քրեսվել Պարկինը նախագծել է Բատա կոշիկների տպավորիչ Դոն Միլսի գլխամասային գրասենյակն ու ընտանիքի ամառանոցը Բատավայում[5]։ Չնայած ավելի վաղ նա իրեն մեծ ճարտարապետ է պատկերացրել, իր նախագծերը դրել է Bata Shoe ընկերությունը բարելավելու ուղղությամբ[6]։
1940-ական թվականներին սկսել է կոշիկներ հավաքել և ուսումնասիրել դրանց պատմությունը։ 1979 թվականին ստեղծել է «Բատա կոշիկի թանգարան» հիմնադրամը։ 1995 թվականին հիմնադրված Բատա կոշիկի թանգարանն աշխարհի ամենամեծ կոշիկի թանգարանն է[7], որի հիմնական հավաքածուն վերագրվում է Բատային[8]։ Նա թանգարանի նախագահն էր[9]։
1970-ական թվականներին Բատան նաև Ազգային դիզայնի խորհրդի նախագահն էր[10]։ Օգնել է հիմնել Տորոնտոյի ֆրանսիական դպրոցը, եղել Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահի տնօրենը, անդամագրվել վայրի Բնության համաշխարհային հիմնադրամին[11]։
Մահացել է Տորոնտոյի իր տանը 2018 թվականի փետրվարի 20-ին՝ ամուսնու մահից հետո ապրելով ինը տարի։
Անձնական կյանքԽմբագրել
Ունեցել է չորս երեխա[12]։ Սոնյայի սկեսրայրը՝ Թոմաշ Բատյան, «Բատա կոշիկներ» ֆիրմայի հիմնադիրն էր[13]։
ՊարգևներԽմբագրել
- 1983 թվականին նշանակվել է Կանադայի շքանշանի ասպետ (OC)։
- 1992 թվականին ստացել է Կանադայի Համադաշնության 125-ամյակի մեդալ։
- 2002 թվականին ստացել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ոսկե հոբելյանական շքանշանի կանադական տարբերակը։
- 2012 թվականին ստացել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ադամանդե հոբելյանական շքանշանի կանադական տարբերակը։
- 2007 թվականի փետրվարի 19-ին զինվորական բաժնում ստացել է վաստակավոր ծառայության մեդալ (MSM)[14]։
- 1989-2013 թվականներին Կանադական թագավորական նավատորմում որպես պատվավոր կապիտան 24 տարվա ծառայության համար ստացել է Կանադական ուժերի մեդալ։
- Կանադական բիզնեսի փառքի սրահի անդամ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Rezac, 2005, էջ 139
- ↑ «Sonja I. Bata 8 nov 1926 - Google Search»։ www.google.com։ Վերցված է 24 October 2018
- ↑ «Sonja Bata was a guiding force of the Bata shoe enterprise»։ Վերցված է 24 October 2018 – via The Globe and Mail
- ↑ LeBlanc Dave (27 August 2009)։ «The Architourist - Before modern turned retro»։ The Globe and Mail։ Վերցված է 17 October 2015
- ↑ Bata, Sinclair, էջ 132
- ↑ DeMello, 2009, էջ 32
- ↑ Grzeskowiak, 2008, էջ 48
- ↑ Benstock, Ferriss, էջ 35
- ↑ Bata, Sinclair, էջ 138
- ↑ Bata, Sinclair, էջ 139
- ↑ Bata, Sinclair, էջ 134
- ↑ «Sonja Bata, founder of Bata Shoe Museum in Toronto, remembered for passion, generosity - CBC News»։ Վերցված է 24 October 2018
- ↑ General Office of the Secretary to the Governor։ «Honorary Captain(N) Sonja Ingrid Bata»։ The Governor General of Canada։ Վերցված է 2021-05-16
ԳրականությունԽմբագրել
- Bata Thomas John, Sinclair Sonja (1990)։ Bata: Shoemaker to the World։ Bata։ ISBN 978-0-7737-2416-7
- Benstock Shari, Ferriss Suzanne (2001)։ Footnotes: On Shoes։ Rutgers University Press։ ISBN 978-0-8135-2871-7
- DeMello Margo (10 September 2009)։ Feet and Footwear: A Cultural Encyclopedia։ ABC-CLIO։ ISBN 978-0-313-35715-2
- Grzeskowiak Mark (16 April 2008)։ Toronto & Niagara Colourguide։ Formac Publishing Company Limited։ ISBN 978-0-88780-760-2
- Rezac Darcy (2005)։ Work the Pond: Use the Power of Positive Networking to Leap Forward in Work and Life։ Prentice Hall Press։ ISBN 978-0-7352-0402-7
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոնյա Բատա կատեգորիայում։ |