Սոնա Հովհաննիսյան

հայ դիրիժոր, խմբավար

Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյան (մարտի 28, 1963(1963-03-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, խմբավար։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2010)։ «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար (1992)։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը 2018 թվականից։

Սոնա Հովհաննիսյան
Ծնվել էմարտի 28, 1963(1963-03-28)[1] (61 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր և խմբավար
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1984) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1989)
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963 թվականին, Երևանում՝ դերասանուհի Լիլյա Հովհաննիսյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1980-1984 թվականներին՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, 1984-1989 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Ռաֆայել Մանգասարյանի դասարանում։ 1990-1993 թվականներին մասնակցել է պետական կոնսերվատորիայի ասիստենտուրա-ստաժիրովկայի «խմբավարություն» մասնագիտության կուրսերին[2]։

1984-1989 թվականներին աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, եղել է երգ-երաժշտության ուսուցիչ և խմբավար, միաժամանակ որպես խմբավար աշխատել է քաղաքային պիոներների և դպրոցականների պալատում և մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում։ Ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» երգչախմբերը։ 1995 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում (2006 թվականին՝ դոցենտ, 2016 թվականին՝ պրոֆեսոր)։ 1992 թվականին հիմնադրել և ղեկավարում է «Հովեր» երգչախումբը։ Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում, հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում (Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ։

Հովեր պետական կամերային երգչախմբի հետ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ և օպերաներ՝ «Սևիլյան սափրիչ», «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», «Եվգենի Օնեգին», «Անուշ»)[3]։

Պարգևներ

խմբագրել
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007,
  • Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2010։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/Ar1H6iQ
  2. «Սոնա Հովհաննիսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Սոնա Հովհաննիսյանի կենսագրությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կայքում