Սոնա Եսայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոնա Եսայան (ապրիլի 8, 1993, Երևան, Հայաստան[2]) հայ խորեոգրաֆ և պարուհի, «Sona Yesayan Dance Studio»-ի գեղարվեստական ղեկավար և տնօրեն[3]։ Պարային ուսումնառությունը սկսել է 7 տարեկանից և այսօր համարվում է ունիվերսալ պարուհի, մասնագիտացված հիփ հոփ պարաոճում[4]։
Սոնա Եսայան | |
---|---|
![]() հայ խորեոգրաֆ և պարուհի | |
Ծնվել է | 1993 ապրիլի 8 |
Ամուսին | Գրիգ Գևորգյան[1] |
Կենսագրություն
խմբագրել2000-2010 թվականներին սովորել է Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։ Պարային ուսումնառությունը սկսել է դեռ մանկուց և ավարտել է 2 պարային դպրոց։ 2010-2014 թվականներին սովորել է ԵՊՀ ռոմանո-գերմանական թարգմանչական բաժնում։ Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներին։ 2019 թվականին ամուսնացել է հումորիստ, հաղորդավար և պրոդյուսեր Գրիգ Գևորգյանի հետ[5][6]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրել2012 թվականին մասնակցել է Շանթ հեռուստաընկերության «Պարիր թե կարող ես 3» նախագծին, և դարձել ֆինալիստ.
2013 թվականին հիմնադրել է «Sona Yesayan Dance Studio»-ն, որտեղ հանդիսանում է գեղարվեստական ղեկավար և տնօրեն[7]։
2015 թվականից սկսած բուռն գործունեություն է ծավալել հայկական շոու-բիզնեսում և աշխատել է Հայաստանի թոփ արտիստների և ռեժիսորների հետ՝ որպես տեսահոլովակների, համերգների, շոուների խորեոգրաֆ և պարուհի։ «Sona Yesayan Dance Studio»-ի պարային թիմը ևս ընդգրկված է եղել այս բոլոր նախագծերում[8]։
2016-2017 թվականներից սկսած համագործակցել է Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Եղել է նրա հինգ տասնյակից ավելի մենահամերգների խորեոգրաֆն ու պարուհին և Հայաստանում, և Հայաստանից դուրս։ Ինչպես նաև իր պարախմբի հետ մասնակցել է 2016-2017-ի շրջագայություններին։
2017 թվականին Սոնա Եսայանը հրավեր է ստացել Կրասնոյարսկի պարային համույթի կողմից՝ անցկացնելու հատուկ պարային մաստեր կլաս։
2018-2019 թվականներին եղել է Շանթ հեռուստաընկերության «Women’s Club» նախագծի պարային շոուի ղեկավարն ու խորեոգրաֆը, «Sona Yesayan Dance Studio»-ի պարային թիմը ևս ընդգրկված է եղել այս նախագծում։ Սոնան անցկացրել է նաև մի շարք պարային մաստեր կլասսեր Հայաստանում։
2020 թվականի հունիսից աշխատում է Շանթ հեռուստաընկերության «Երեկոն Շանթում Գրիգի հետ» նախագծում, որպես պարային շոուի ղեկավար, խորեոգրաֆ և պարուհի։
Սոնան Եսայանը YouTube-ում ունի բազմաթիվ անհատական նախագծեր` «Պարիր Սոնայի հետ», «Սոնան տանը չի», «Carpool»: «Պարիր Սոնայի հետ» YouTube նախագծում` բաղկացած մոտ երկու տասնյակ հաղորդումներից, Սոնան մանրակրկտորեն սովորեցնում է տարբեր պարեր ու պարաոճեր։ Այս նախագծի հաղորդումների դիտումները հասնում են մի քանի հարյուր հազարի։ Մեկ այլ Youtube նախագիծ է «Carpool»- ը, որտեղ Սոնան իր մեքենայում հյուրընկալում է արտիստների` միասին երգելու և հետաքրքիր զրույց ունենալու նպատակով։ Այս նախագծի դիտումները հասնում են մի քանի միլիոնի։ «Սոնան տանը չի» travel vlog-ի շրջանակներում, Սոնան հանգստի կամ աշխատանքային նպատակով շրջում է աշխարհի տարբեր երկրներով և ներկայացնում իր առօրյան։ Այս նախագծի դիտումները ևս հասնում են մի քանի հարյուր հազարի։
Ընդհանուր առմամբ «Sona Yesayan Dance Studio» յութուբյան ալիքը ունի 100 հազարից ավել հետևորդ, պաշտոնապես հաստատվել է YouTube-ի կողմից և արժանացել է “Արծաթե կոճակի”:
Որոշ նախագծերում բացի պարելուց Սոնան նաև երգում է։
Խորեոգրաֆիկ կատարումներ
խմբագրելՍոնա Եսայանն իր խմբի հետ բեմադրել է հետևյալ երաժշտական տեսահոլովակների պարային դրվագները։
- Sona Yesayan Dance Studio - «Դու դախ չես»
- Արման Հովհաննիսյան - «Դու ես»
- Dj Davo F.t Սուրո - «Մոտա-Մոտա»
- DJ Hakop և Սուրո- «Լավն ես»
- Իվետա Մուկուչյան - «Հայաստանի աղջիկներ»[9]
- Լիլիթ Հովհաննիսյան - «Բուլղարական»
- Анна Марти - «Забываю»
- Անդո, Ռաֆո, Սպիտակցի Հայկո - «Լեդի Քոբուլեթի»
- Սարո Թովմասյան - «Են ում սիրուննա»
- Ka Re Prod - «Папа Папа Папа»
- Armeni - «Իմ կյանք»
- EDGAR и BOSSON - «Она»
- Միհրան Ծառուկյան - «Քո Ծնունդը»
- Kamil Show - «Puerto Rico»
- Լիլիթ Հովհաննիսյան - «BALKAN SONG»
- Արմենչիկ Արման Հովհաննիսյան - «Հայ Աղջիկներ»
- Լիանա - Շնորհավոր լինի
- Արամ Mp3 Միկա - «Time to Dance»
- Լիլիթ Հովհաննիսյան - «HETDIMO»
- Լիլիթ Հովհաննիսյան և Արման Հովհաննիսյան - «Իմ բաժին սերը»
- Սիլվա Հակոբյան - «Մրութիկ»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սոնա Եսայանի հարսանիք
- ↑ Սոնա Եսայան
- ↑ Սոնա Եսայանի հարցազրույցը
- ↑ Սոնա Եսայանի հարցազրույցը
- ↑ Հայկական շոու բիզնեսի և սպորտի 5 ամենագեղեցիկ զույգերը
- ↑ Սոնա Եսայանի հարցազրույցը Bravo.am-ին
- ↑ ՊՐԵՄԻԵՐԱ, Սոնա Եսայան՝ «Minimalistic»
- ↑ "Լավ երեկո" Սոնա Եսայան,Գրիգ Գևորգյան
- ↑ Իվետա Մուկուչյանի տեսահոլովակ