Սոմխիթի կամ Սոմխեթի (վրացերեն՝ სომხითი), միջնադարյան վրացական սկզբնաղբյուրներում հիշատակված երկրանվանուն, որը վերաբերվել է Հայաստանին և վերջինիս պատմական տիրույթներին[1], ինչպես նաև ժամանակ առ ժամանակ վրացական ուժերի կողմից ասպատակված Դեբեդից մինչև Խրամ ընկած Մեծ Հայքի պատմական տարածքներին, մասնավորապես՝ Գուգարք և Ուտիք նահանգներին։

«Սոմխեթի»-ի զինանշանն ըստ վրացի աշխարհագրագետ Վախուշտի Բագրատիոնիի։

18-րդ դարից ի վեր վրացական արքունի գրագրությունում և հասարակական շրջանակներում առավել կիրառելի է դառնում «Սոմխեթի» (նախկին «Սոմխիթի»-ի փոխարեն) եզրույթը՝ որպես հայոց պատմական նախահայրենիքի անվանում։

Հենց այս ամենով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ մինչ օրս վրացիները Հայաստանին անվանում են «Սոմխեթի», իսկ հայերին՝ «սոմեխներ»՝ նկատի ունենալով ներկայիս Հայաստանը[2]։

Անվան ծագումնաբանությունԽմբագրել

«Սոմխեթի» կամ «Սոմխիթի» անվանումը ենթադրաբար ծագում է «Սուխմի» (հնարավոր է նաև «Սոխմի») երկրի անունից։ Ասորական և ուրարտական արձանագրություններում հիշատակված այդ երկիրը գտնվում էր Եփրատի ավազանում[3]։

Լոնդոնի համալսարանի կովկասյան հետազոտությունների պրոֆեսոր, Հայաստանի, Վրաստանի և Հին Բուլղարիայի պատմության մասնագետ Դեյվիդ Մարշալ Լենգի խոսքերով

  «Սոմխի» անվանումը կապված է Եփրատի վերին ավազանում ապրող ժողովուրդների հետ, որոնց անվանումը միջնադարյան և նոր շրջանի վրացական գրություններում հիշատակվում են որպես Հայաստանի («Սոմխեթի») և հայ ժողովրդի («սոմեխի») բնորոշում։ Ուրարտական թագավորության անկումից և մարաց (Մեդիա-Մարաստան) ներխուժումից հետո սակայն «հայ», «արմեն» և «սոմխի» եզրերը դառնում են առավել հեռու հոմանիշներ։ Հայերը որպես սեփական երկրանվանում ընդունում են «Հայաստան» անվանումը, վրացիները՝ «Սոմխեթի», իսկ իրանցիները վերցնում են հունարենում և լատիներենում լայնորեն կիրառություն ունեցող «Արեմնիա» տարբերակը  


Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. "Georgia", in Encyclopædia Metropolitana, ed. by Edward Smedley, Hugh James Rose and Henry John Rose (1845), p. 538.
  2. Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, pp. 137, 176, 224, 270, 315, 371. Peeters Publishers, 90-429-1318-5.
  3. G. Melikishvili, Nairi-Urartu (Tbilisi, 1954), pp. 418-19, cited in Suny, Ronald Grigor (1994), The Making of the Georgian Nation, p. 344, n. 20. Indiana University Press, 0-253-20915-3.
  4. Lang, David Marshall (1970), Armenia: Cradle of Civilization, p. 114. Allen and Unwin.