Սոմա (Մանիսայի մարզ)

Սոմա (թուրք.՝ Soma), քաղաք Թուրքիայում, որը գտնվում է երկրի արևմուտքում: Այն գտնվում է Մանիսայի մարզում՝ Եգեյան տարածաշրջանում: Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Սոմայի բնակչությունը կազմել է 74 158 մարդ[1]:

Բնակավայր
Սոմա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես838,87 կմ²
ԲԾՄ161±1 մետր
Բնակչություն108 981 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ45500
Պաշտոնական կայքsoma.gov.tr
##Սոմա (Մանիսայի մարզ) (Թուրքիա)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Սոմայի շրջանի տարածքը կազմում է 839 կմ²[2]: Քաղաքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 161 մետր: Քաղաքը գտնվում է Բաքըրչայ գետի ձախ ափին[3]: Եգեյան ծովից հեռու է 62 կիլոմետր:

Քաղաքային միկրոթաղամասերն են՝ Թուրութալ կամ Զաֆեր (արևմուտք), Օնյուչ Էյլյուլ (հյուսիս), Հյուրիեթ (արևելք), Սամսաջի (հարավ):

2014 թվականի մայիսի 13-ին Սոմայի հանքահորում պայթյուն[4] է տեղի ունենում, որի արդյունքում մի քանի հարյուր մարդ է զոհվում[5]:

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղը գորշ ածխի արդյունահանումն է: Այս վառելիքի հիման վրա կառուցվել են ջերմաէլեկտրակայաններ[6]: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ են առաջին անգամ բացվել հանքահորերը՝ ածուխ արդյունահանելու նպատակով: Այդ ժամանակ ածխի որակը գնահատվեց որպես «շատ վատ», սակայն մի մասն ուղարկվում էր Իզմիր[7]: Սոմայում կա նաև հողմաէլեկտրակայան, որն ամենամեծերից է Թուրքիայում. այն ունի 119 տուրբին, հզորությունը 140,4 մեգավատտ է[8]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել