Սոմալիական կատու կամ պարզապես Սոմալի (ռուս.՝ Сомалийская кошка), երկարամազ կատու, որը ծագել է աբիսինյան ցեղատեսակից։ Սոմալին հաճախ նկարագրում են որպես կիսաերկարամազ աֆրիկյան կատու, որի երկարարմազությունը արդյունք է աբիսինյան կատվի ռեցիսիվ գենի, թեև ստույգ հայտնի չէ, թե ինչպես է այդ գենը ձեռք բերել։ Համարվում է, որ այս կատուները ծագել են Սոմալիից, վաղուց կորած աբիսինյան կատուների տեսակից, որոնք էլ ծագումով Եթովպիայից են։

Սոմալիական կատու
Տեսակկատվի ցեղատեսակ

1960-ական թվականներին առաջին անգամ Ամերիկայում են սկսել բուծել այս տեսակը և գրանցել են որպես առանձին՝ Սոմալի անունով ցեղատեսակ։ 1978 թվականին հաստատվել է որպես կայուն գենետիկ հատկանիշներով ցեղատեսակ և Կատուների սիրողական ասոցիացիայի (CFA) կազմակերպած կատուների մրցույթում ներկայացել է սեփական դասով։ Բրիտանիայի Կատուների ասոցիացիան Սոմալին ճանաչել է 1991 թվականին և թույլ է տվել կատուների մրցույթին մասնակցել[1]։

Կարմրագույն Սոմալի էգ կատու

Պատմություն խմբագրել

Սոմալիական կատվի ցեղատեսակի մորթու երկարամազության արմատներն ստույգ հայտնի չեն։ Այս հարցին երկու պատասխան կարող է լինել` ինքնաբուխ մուտացիայի կամ երակարամազ կատուների հետ խաչասերման արդյունքում են առաջացել։ Այս ցեղատեսակի պատմաբանները «պարզել են», որ հեղինակը անգլիական բուծող Ժանեթ Ռոբերտսոնն է, ով` 1940-ական թվականների վերջին իր աբիսինյան կատուներին արտահանում էր Նոր Զելանդիա, Ավստրալիա, ԱՄՆ և Կանադա։ Հենց այս վերջին երեք երկրներում էլ համարյա զուգահեռ և միմյանցից անկախ, ռոբերտսոնյան կատուների սերնդում առաջացել են երկարամազ մորթով կատուները։ Երկարամազ մորթով աբիսինյան ցեղատեսակի կատուներին սկսել են պարբերաբար բուծել, այնուամենայնիվ, սկզբում բուծողները զտարյուն ցեղատեսակը պահպանելու միտումով նրանցից անողոքաբար հրաժարվում էին։ Փափկամազ կատուներին թաքցնում էին և վաճառում առանց փաստաթղթերի, իսկ երկար մազերով կատուներ բուծողնեին փորձում էին հեռացնել զտարյուն ցեղատեսակ ստանալու գործից[2]։

Առաջին անգամ երկարամազ Աբիսինյան ցեղատեսակի կատուն, որի բուծողը եղել է Մերի Մեյլինգը, ցուցադրվել է 1963 թվականին, Կանադայում, տեղական կատուների ցուցադրության ժամանակ։ Մի քանի տարի անց, ցեղատեսակը ձեռք է բերել ժամանակակից անուն, ամերիկացի բուծող Էվելին Մեգյոյի շնորհիվ, որն ակտիվորեն բազմացրել է այս ցեղատեսակը Միացյալ Նահանգներում։

1965 թվականին Կանադայում գրանցվել է սոմալիական ցեղի առաջին կատուն։ Կենդանին ստացել է Մեյլինգ Թութսուտա (Mayling Tutsuta) անունն՝ ի պատիվ բուծող Մերի Միլինգի։ Երկու խանդավառ բուծողների համատեղ աշխատանքն իր պտուղներն է տվել։ 1972 թվականին ԱՄՆ-ում սկսել է գործել «Սոմալիի սիրահարների ակումբը» (Клуб любителей сомали)[2]։ Ամերիկան գերվել է նորեկ կատուների գեղեցկությամբ։ Բայց միայն 1982 թվականին սոմալի ցեղատեսակի կատուն պաշտոնապես ընդունվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում[3] և հաղթականորեն շարժվել դեպի Եվրոպա՝ այն նվաճելու։ Ներկայումս Սոմալի ցեղատեսակը բուծվում է Եվրոպայում, իսկ 1982 թվականին[4] այն ընդգրկվել է Կատուների միջազգային ֆեդերացիայի (FIFe, ֆր.՝ Fédération Internationale Féline) ցեղատեսակների պաշտոնական ցանկում։

Ցեղատեսակի առանձնահատկություններ խմբագրել

Ընդհանուր բնութագրեր խմբագրել

 
Մուգ գունավորմամբ Սոմալի

Սոմալին հայտնի ցեղատեսակ է, որը շատ տարածված է ամբողջ աշխարհում։ Ռուսաստանում ցեղատեսակը դեռ քիչ հայտնի է և հազվադեպ է հանդիպում։

Կենդանին միջինից մինչև մեծ չափերի է լինում, ներդաշնակ կառուցվածքով «արքայական տեսքով» բավականին վեհաշուք կենդանի է։ Կառուցվածքը երկարաձիգ է։ Բնույթը հանդարտ է, սիրում է երեխաներին։

Այս կատուների մեջ երկարամազ լինելը որոշում է ռեցեսիվ գենը, հետևաբար, երկար մազերը հայտնվում են միայն այն ժամանակ, երբ գենը գտնվում է հոմոզիգոտ վիճակում։ Սա նշանակում է, որ երկար մազերով կատվի ժառանգներ ունենալու համար երկու ծնողները պետք է ունենան երկամազության գենը։ Երկու Սոմալի ցեղատեսակի կատվից միշտ ծնվում է երկարամազ ձագ, իսկ Սոմալիի և Աբիսինյան զուգորդումից, որոնք երկուսն էլ ունեն երկար մազերի գեն, կարող են ծնվել ինչպես Սոմալի, այնպես էլ Աբիսինյան ցեղատեսակի կատուներ։

Այս ցեղատեսակի բնորոշ առանձնահատկությունն է տեքիանման (որպես կանոն՝ զոլավոր) մորթու գույնը։ Տեքինգը կամ տեքայնությունը դա, երբ յուրաքանչյուր մազ մի քանի գունավորում ունի, և ունի լայնակի մուգ շերտեր։ Որքան ավելի շատ է այդ մուգ գունավորումը, այնքան ավելի արժեքավոր է կենդանին։ Կարևոր է, որ մորթու արմատային մասը նույնպես լինի մուգ երանգի մորթու գույնին համապատասխան։

Մորթին միջին երկրության է, հպվելիս փափուկ է և խիտ, ուսերի հատվածի մորթին համեմատաբար ավելի կարճ է։ Պարանոցը օձիքավոր է, հետևի վերջույթները շալվարով։ Սոմալի կատվի կարևոր առավելությունը նրա շքեղ, երկար և շատ փափկամազ պոչն է։ Որոշ բացառություններով Սոմալին փխրուն, նազելի կատվիկ է։

Բնավորություն խմբագրել

Սոմալիի բնավորության վեհությունն ու աշխույժությունը փոխանցվել է Աբիսսիններից։ Սոմալիը շատ խաղասեր է, հետաքրքրասեր, քնքույշ և, ի տարբերություն աբիսնների, շատ լռակյաց։ Աբիսսինների պես ՝ սոմալիները չեն կարողում տանել միայնությունը և փակ տարածությունը։ Նրանց անհրաժեշտ է շփում և դաշտ խաղերի և վազվզելու համար։ Սոմալին սիրառատ և մեղմ է, նրանք հիանալի կենդանիներ են այն ընտանքիքների համար, որտեղ կան երեխաներ և այլ կենդանիներ։ Նրանք շատ հետաքրքրասեր և ուշադիր են, նրանք նրբանկատորեն զգում են մարդուն, հետևաբար նրանց հեշտ է վարժեցնել։

Մրցանակներ խմբագրել

Սոմալիի սկզբնական գույները, ինչպես աբիսինյանները, վայրի և գորշ էին։ Սոմալին կրել է նորաձևության ազդեցությունը և, աբիսինյան կատուների դասական գունային տեսակներից բացի, առաջացել են նոր, ավելի նուրբ, նրբագեղ երանգներ։

Ներկայումս հիմնական գույներն են․

Վայրի/Կարմրագույն խմբագրել

 
Կարմրագույն Սոմալի

Սև ծայրերով կարմիր մազեր կամ դեղնաշականակագույն մազեր, պարտադիր է մուգ երանգն ամբողջ ողնաշարի երկայնքով (մեջքի գոտում)։ Ներքին մասում կրծքավանդակը և ոտքերը հավասարաչափ ներկված են ծիրանադեղնավուն գույնով՝ առանց բծերի։ Թաթերի վրա մատների արանքում կան սև կամ մուգ շագանակագույն մազափունջներ։ Սպիտակ գույնը թույլատրվում է միայն բեղիկների և կզակի հատվածում։ Պարանոցի և կրծքավանդակի վրա սպիտակ գույնն անցանկալի է։ Մարմնի վրա սպիտակ ցանկացած մազափունջ կարող է որակազրկել կենդանուն։ Պոչի գունավորվումը հավասարաչափ է, մեջքից սկսվող մուգ շերտը հասնում է պոչի ծայր, պոչի ծայրը, ինչպես նաև ականջների ծայրերը մուգ են։ Քթի ծայրը աղյուսե կարմրավուն է՝ սև երիզով։ Հետևի ոտքերը մինչև կրունկները մուգ են։ Մատների բլթակները մուգ սրճագույն են կամ՝ սև։

Ձագի մորթու գույնը (դեղնադարչնագույն) խմբագրել

Մորթին մուգ շագանակագույն է (Կրեմվի), գոտկատեղը սև, բայց ավելի բաց երանգի է, իսկ մազարմատները բաց շագանակագույն (Կրեմվի) են։ Քթի և թաթերի բարձիկները վարդագույն են։ Ավելի նախընտրել է միագույն մորթին։

Կապույտ խմբագրել

Մորթին մոխրակապտավուն է, մազարմատները բաց դարչնագույն կամ փայլուն շագանակագույն երանգի են։ Մուգ դեղնագույն նրբերանգի ֆոնին արտահայտիչ են դառնում մոխրագույն կապույտ բծերը։ Քթի բլթակները մուգ վարդագույն են իսկ եզրերը ավելի մուգ երանգի են։ Թաթերի բարձիկները նույնպես մոխրագույն կապույտ գույնի են։

Սորել խմբագրել

 
Կարմիր Սորել Սոմալի

Մորթին բաց շագանակագույնից մինչև պղինե կարմիր է, մազարմատները բաց ծիրանագույն են։ Այլընտրանքային են մուգ և բաց երանգները։ Մուգ կարմիր երանգներն ընդունելի են։ Ականջների և պոչի ծայրամասերը շագանակագույն են։ Քթի և թաթերի բարձիկները վարդագույն են։ Թաթերի վրա բարձիկների արանքում արանքում կան միագույն մազափնջեր։ Հետևի ոտքերի ոտնաթաթերը նույնպես միագույն են։

Բացի հիմնական գույներից, ընդունել են նաև արծաթագույնի տարբեր երանգները՝ Արխաթագույն կարմիր, արծաթագույն սորել, արծաթագույն կապույտ, արծաթագույն դեղնադարչնագույն։ Բոլոր տարբերակներում, արծաթագույն գույներով, բազային գույնը համապատասխանում է մորթու գույնին, իսկ մազարմատը և տիկինգը կամ տիկայնությունը սպիտակ են։ Եվրոպայում թույլատրվում է ավելի շատ գույներ։

Սոմալի ցեղատեսակի չափորոշիչները խմբագրել

Սոմալին արտաքինից լավ համամասնությամբ միջինից մինչև մեծ չափի կատու է, ամուր մկանային կազմվածքով, զգոն վարքագծով, աշխույժ, հետաքրքրասեր, հանդարտ և հեշտ վարժեցվող[5]։

Ընդհանուր տպավորություն խմբագրել

Միջին չափի, համաչափ զարգացած մկաններ ունեցող կատու, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում մարդկանց շրջանում, կատուն մարդկանց հանդեպ բարեկամական է։ Կատուն բավականին ակտիվ կենդանու տպավորություն է թողնում իր գերազանց առողջության և կենսունակության շնորհիվ։ Նրանք խելացի, սիրալիր, եռանդուն և մարդասեր կատուներ են։ Նրանք սիրում են զբոսնել, և միշտ ուրախ են մարդկային ընկերակցության համար, իրենց հանդարտ բնավորության շնորհիվ այս կատուներ երեխաների համար հրաշալի խաընկեր են[6][7]։

Գլուխ խմբագրել

Կլորացված ուրվագծերով գլուխ՝ առանց հարթ պլանների և անկյունների։ Այտերը և պրոֆիլը մեղմորեն ուրվագծվում են։ Քթի կամրջից թեթևակի թեքում դեպի ճակատ։ Գանգը բավականաչափ լայն է։ Գլուխից դեպի պարանոց սահուն անցնում է գիծ։ Դունչը նման է աղվեսի։

Մկաններ խմբագրել

Ունի փափուկ ուրվագիծեր, որոնք ամբողջուրյամբ համապատասխանում են գլխի ուրվագծին։ Ունի լավ զարգացած, կլորավուն, առանց վերևի կամ ներքևի ծնոտի թերության կզակ։ Դունչը չպետք է լինի նկատելի նեղ, սրածայր թեքված վիբրիսայի բարձիկների առջև։

Ականջներ խմբագրել

 
դեղնադարչնագույն Սոմալիական կատու

Մեծ, զգայուն, լայն և ափսեաձև։ Ունեն զարգացած ներքին պրոլապս, խոզանակները ցանկալի են։

Աչքեր խմբագրել

 
Ռուդլի Սոմալիի կատու,երկուուկես ամսական

Նշաձև, մեծ, արտահայտիչ աչքեր ունի։ Չպետք է լինի կլոր կամ Արևելյան կատվի նման։ Աչքերը մուգ գույնով եզրագծված են։ Յուրաքանչյուր աչքի վերևում կան մուգ ուղղահայաց գծեր, իսկ ստորին կոպից դեպի ականջ ուղղությունը մուգ գունավորմամբ ընդգծված է։ Կատուն մուգ կանաչից մինչև կապույտ սաթի գույն ունի։

Մարմին խմբագրել

Միջին չափի, ճկուն և մեղմորեն լավ զարգացած մկաններով։ Կաղապարն ուռուցիկ է, մեջքը փոքր-ինչ կամարակապ է,որից տպավորություն է ստեղծվում կարծես կատուն պատրաստվում է ցատկել։ Միջին կառուցվածքի, ոչ շատ ամուր, ոչ էլ շատ թեթև է։

Թաթեր խմբագրել

Թաթերը մարմնին համաչափ, ձվաձև, և կոմպակտ են։ Նույնիսկ անշարժ վիճակում սոմալիը ճարպիկ և արագաշարժ է տեսք ունի։ Առջևի մատները հինգն են, իսկ հետեևի ոտքերի մատները՝ չորսը։

Պոչ խմբագրել

Լավ զարգացած մկաններ ինչպես աղվեսինն է, վերևից հաստ շերտով իջնում է և փոքր ինչ բարակում ներքևի հատվածում։ Միջին երկրության է կախված մարմնի չափից։

Մորթի խմբագրել

Շատ փափուկ, նուրբ, կրկնակի տեքստուրայով։ Որքան մորթին խիտ է, այնքան ավելի լավ։ Մորթին միջին երկարության է, իսկ ուսերի հատվածում մի փոքր ավելի կարճ է։ Նախապատվությունը տրվում վզի և ոտքերի հատվածում զարգացած դեկորատիվ մազեր ունեցող կատուներին։

Թերություններ խմբագրել

Գունավոր, մոխրագույն կամ շագանակագույն երանգի։ Նմուշի մնացորդային տարրերը `կրծքավանդակի վրա «վզնոցի»(ожерелья) առկայությունը, բծեր ոտքերի և մարմնի վրա։ Գլխի և պոչի վրա բնորոշ գծանշանների բացակայություն։ Սև մազարմատներ։

Որակազրկում խմբագրել

Տեղայնացման սպիտակ բծեր, բացառությամբ պարանոցի վերին մասի (կոկորդի հատվածում), կզակի և քթանցքների շուրջը։ Ոչ ստանդարտ գույնի ոտնաթաթեր և քիթ։ Ջակ «վզնոց»։ Մատների ոչ ստանդարտ թիվ, կեռիկանման պոչ։

Գույն խմբագրել

Մուգ երանգի է։ Տեքինգը կամ տեքայնությունը փխրուն է, հակապատկերն է մուգ և փայլուն երանգ ունցող մազերի։ Ոտնաթաթերի գույնը մաքուր և ինտենսիվ է։ «Ստվերի» շերտի առկա հետևի և պոչի ծայրի երկայնքին։ Մուգ գծանշանները ցանկալի են:Գլխի նշաններ են՝ աչքերից ու հոնքերից տարածվող մուգ բծեր, այտոսկրերի և վիբրիսայի բարձիկների վրա «ստվերում» (затенение):

Աչքերչ գույնը խմբագրել

Ոսկեգույն կամ կանաչ,նախընտրելի են մաքուր ինտենսիվ գույները։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Журнал «Друг» № 12, 1999; № 2, 2006; № 5, 2007.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Somali». www.kucingkita.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Text "KucingKita.com" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 «Somali cat». www.petmd.com Copyright @ 2020 PetMD.
  3. «Breed Profile: The Somali». cfa.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  4. «Le Chat Somali». www.micetto.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  5. Somali․ POINT SCORE
  6. «Somali». Animal Planet. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  7. Stephens, Gloria; Yamazaki, Tetsu (1990). Legacy of the Cat. San Francisco: Chronicle.
  • Edwards, Alan (2005) [1999]. The Ultimate Encyclopedia of Cats Cat Breeds & Cat Care. Trevor Turner (Consultant) John Daniels (Photographer). London: Hermes House. ISBN 978-0-7548-1277-7. OCLC 76934417.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմալիական կատու» հոդվածին։