Սողոմոն թագավորի հանքերը

Սողոմոն թագավորի հանքերը (անգլ.՝ King Solomon's Mines), Հենրի Ռայդեր Հագարդի գրված արկածային վեպ, Ալան Կվոտերմեյնի մասին ցիկլից առաջինը։

Սողոմոն թագավորի հանքերը
անգլ.՝ King Solomon's Mines
Սողոմոն թագավորի հանքերը.jpg
ՀեղինակՀենրի Ռայդեր Հագարդ
Տեսակգիրք
Ժանրարկածային գրականություն և կորած աշխարհներ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ալան Կվոտերմեյն
Ստեղծման տարեթիվսեպտեմբերի 30, 1885
Նկարագրում էԵնթասահարա
ՀաջորդԱլան Կվոտերմեյն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 30, 1885
ԳՄՍՀ84-8461-015-2
OCLC434371219
ՎիքիքաղվածքՍողոմոն թագավորի հանքերը
King Solomon's Mines (novel) Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Ալան Կվոտերմեյնին, ով հայտնի որսորդ և ճանապարհորդ էր, դիմում են պարոն Հենրի Կուրտիսը և նրա ընկեր կապիտան Ջոն Հուդը։ Կուրտիսը խնդրում է Կվոտերմեյնին օգնել իր անհետ կորած եղբորը՝ Ջորջին գտնելու հարցում։ Ոչ եկրար համոզելուց հետո, Ալանը ընդունում է առաջարկը և նրանց հետ ճամփա է ընկնում։ Երկար ճանապարհից և դաժան զրկանքներից հետո, ճանապարհորդները հայտնվում են Կուկուաների կորուսյալ երկրում, որտեղ թաքնված են բիբլիական Սողոմոն թագավորի անթիվ գանձերը․․․

ՀերոսներԽմբագրել

  • Ալան Կվոտերմեյն — պրոֆեսիոնալ որսորդ և ճանապարհորդ։ Նա հիսունհինգ տարեկան է, ցածրահասակ է, նիհար, կշռում է մոտ 60 կիլոգրամ, ալեհեր է։ Տեղաբնակները Կվոտերմեյնին անվանում են Մակումազան, որը բառացիորեն նշանակում է «մարդ, ով արթնանում է կեսգիշերից հետո» (այսինքն մարդ, ով միշտ զգոն է)։
  • Հենրի Կուրտիս — անգլիացի արիստոկրատ, ով գնում է փնտրելու իր եղբորը։ Ավելի քան երեսուն տարեկան է, ունի մոխրագույն աչքեր, շիկահեր է, ունի մարմնի հզոր կառուցվածք։ Տեղաբնակները անվանում են նրան Ինկուբու, որը նշանակում է «փիղ»։
  • Ջոն Հուդ — Բրիտանական նավատորմի նախկին կապիտան։ Նավատորմում տասնյոթ տարի ծառայելուց հետո, ազատվել է աշխատանքից։ Ջենթլմեն է, միշտ աջ աչքին կրում է մոնոկլ (մեկ աչքի ակնոց), ինչի պատճառով տեղաբնակները անվանում են նրան Բուգվան, որը նշանակում է «ապակե աչք»։
  • Իգնոզի — Կուկուաների երկրի պաշտոնական արքան։ Իր հոր՝ Կուկուաների արքա Իմոտուի սպանությունից հետո, մոր հետ փախչում են երկրից։ Երբ է իմանում է, որ Կվոտերմեյնը իր ընկերների հետ գնում է Կուկուաների երկիրը, նա միանում է նրանց Ամբոպա անվան ներքո։
  • Ինֆադուս — Կուկուաների կապիտան, Իգնոզիի հորեղբայրը։ Օգնում է Իգնոզիին տապալել դաժան թագավոր Տվալային։
  • Ֆուլատա — կուկուացի աղջիկ, փրկվել է կապիտան Հուդի կողմից։
  • Տվալա — կուկուաների դաժան թագավոր, ով տապալվեց Իգնոզիի կողմից և մահացավ Ինկուբուի հետ պայքարում։
  • Գագուլա — Ծեր վհուկ, ով շատ դարեր է ապրել։ Դավաճանել է Իմոտուին և թագադրել է Տվալային՝ Իմոտուի կրտսեր եղբորը։ Միակն է, ով գիտի Սողոմոն թագավորի հանքերի գաղտնիքը։

ԷկրանավորումԽմբագրել

Մի քանի անգամ վեպը էկրանավորվել է, բայց ամենահայտնին եղել է «Սողոմոն թագավորի հանքերը» ֆիլմը, որը նկարահանվել է 1985 թվականին։ Գլխավոր դերում Ռիչարդ Չեմբերլենն է։ Բոլոր ֆիլմերը հեռու են բնօրինակից։

Արտաքին հղումներԽմբագրել