Սողոմոն Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սողոմոն Վահանի Վարդանյան (մարտի 18, 1903, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։ Ճարտարապետության թեկնածու։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1937)[1]:
Սողոմոն Վարդանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 18, 1903 |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1970 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Աշխատավայր | Հայպետնախագիծ |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Կենսագրություն
խմբագրելՍողոմոն Վարդանյանը ծնվել է 1903 թվականին Էրզրումում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1937-1970 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում[2]։
Ստեղծագործություններ
խմբագրելՎարդանյանի նախագծերով (համահեղինակների հետ) կառուցվել են`
- Սակավահարկ բնակելի տներ Ալավերդիում, Աշտարակում, Ձորագէսում։
- Հացաբուլկեղենի բնակելի տուն Երևանում
- Օճառ գործարանի հրշեջ դեպոն Երևանում
Կազմել է Հայաստանում կառուցվելիք բաղնիքների տիպային նախագծեր, չափագրել ժողովրդական բնակելի տներ Աշտարակում, Վարդենիսում, Մարտունիում[2]։
Երկեր
խմբագրելՀրատարակել է «Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարապետություն» գիրքը (1959)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.