Սողոմոն Միրմանյան Միրիմանյան

Սողոմոն Միրմանյան Միրիմանյան (ց) (ծննդ. թվ. անհայտ, հավանաբար Թիֆլիս - մահվ. թվ. անհայտ), հայազգի պետական, հասարակական գործիչ[1]։

Սողոմոն Միրմանյան
Միրիմանյան (ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
1861 - 1862
Նախորդող Սողոմոն Զաքարյան Աբիսողոմյան
Հաջորդող Գևորգ Գրիգորյան Փրիդոնյան
 
Գործունեություն՝ Պետական
Հասարակական
Ազգություն Հայ
Ծննդավայր հավանաբար Թիֆլիս
Թաղված Խոջիվանք
Դինաստիա Միրիմանյան (ց)

Ս.Միրիմանյանի կենսագրական քիչ տվյալներ են հայտնի։ Նա սերում է Թիֆլիսում տոհմական առաջին կարգի քաղաքացու շնորհում ունեցող Միրիմանյան(ց) գերդաստանից[1][2]։

1855 թվականին ընթացող ռուս-թուրքական պատերազմի հետևանքով առկա վտանգի պայմաններում Ս.Միրմանյանը նշանակվել է Թիֆլիսում կազմավորված աշխարհազորային 6 ջոկատներից 4-րդի հրամանատար[1][3]։

1861 թվականին Ս.Միրիմանյանն ընտրվել է Թիֆռլիսի քաղաքագլուխ և պաշտոնավարել մինչև 1862 թվականը[1][4]։

Հավանաբար թաղված է եղել Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Հայտնի է, որ գերեզմանը ոչնչացվել է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. “Акты ...”, том XII, ст. 227.(ռուս.)
  3. “Акты ...”, том XI, ст. 207.(ռուս.)
  4. “Кавказский Календарь на 1862 г.”, Тифлис, 1861, ст. 340.(ռուս.)
  5. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)