Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սողոմոն Պողոսի Բալյան (մարտի 14, 1917(1917-03-14)[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 15, 2002(2002-05-15), Երևան, Հայաստան), հայ խորհրդային աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1971)։

Սողոմոն Բալյան
Ծնվել էմարտի 14, 1917(1917-03-14)[1][2]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 15, 2002(2002-05-15) (85 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունաշխարհագրագետ, գեոմորֆոլոգ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ և Երևանի պետական համալսարան[1][2]
Ալմա մատերԳյումրու թիվ 6 հիմնական դպրոց (1935) և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1940)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր[1][2] (1968)
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան[1] Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Սողոմոն Բալյանը ծնվել է 1917 թվականին Ալեքսանդրապոլում՝ Ախալքալաքի Ալաստան գյուղից սերված Բալյանների ընտանիքում[3]։ 1935 թվականին ավարտել է Ալեքսանդրապոլի միջնակարգ դպրոցը, 1940 թվականին՝ Երևանի պետական համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը և աշխատանքի է անցել Երևանի Նորագավթի միջնակարգ դպրոցում, որպես տնօրեն։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։

1945 թվականից Բալյանը գիտական աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ էկոնոմիկայի բնագավառում։ 1949 թվականին տեղափոխվել է երկրաբանության ինստիտուտ, պաշտպանել է թեկնածուական, 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսություն, 1968 թվականին ստացել պրոֆեսորի կոչում։ 1951 թվականից աշխատել է ԵՊՀ-ում, 1969-1997 թվականներին եղել է ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի հիմնադիր վարիչը։

Բալյանը հեղինակ է շուրջ 120 գիտական հոդվածների, քարտեզների, մենագրությունների։ Զբաղվել է Հայկական լեռնաշխարհի և դրան հարող շրջանների կառուցվածքային ու կիրառական գեոմորֆոլոգիայի հիդրոերկրաբանության հարցերով։ Նրա գիտական ուսումնասիրութունները նվիրված են ռեգիոնալ գեոմորֆոլոգիայի հարցերին, լավատակ ջրերի խնդրին, պլեյստոցենյան սառցապատումներին, հնէաշխարհագրությանը, նորագույն տեկտոնիկային, կիրառական գեոմորֆոլոգիային և գեոմորֆոլոգիական քարտեզագրմանը։ Նրա հետազոտությունների յուրատեսակ հանրագումարն է «Հայկական լեռնաշխարհի ու հարակից մարզերի կառուցվածքային գեոմորֆոլոգիան» (Երևան, 1969) աշխատությունը[4]։ ԽՄԿԿ անդամ (1947)

Պարգևներ խմբագրել

  • Ալեքսանդր Նևսկու շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, 1971
  • «Կարմիր Աստղ» շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Երկեր խմբագրել

  • Бальян С. П. Структурная геоморфология Армянского нагорья и окаймляющих областей, 1969.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Սարուխանյան, Պետրոս (2016). Արծաթի-Ալաստան։ 185 տարվա հեռավորություն. Երևան: Տիգրան Մեծ ՓԲԸ. էջեր 143–144. ISBN 978-9939-0-1938-3.
  4. «ՍՈՂՈՄՈՆ ՊՈՂՈՍԻ ԲԱԼՅԱՆ». www.ysu.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 236  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն Բալյան» հոդվածին։