Չորեքթաթ մարդը

(Վերահղված է Սողացող մարդըից)

«Չորեքթաթ մարդը» (անգլ. The Adventure of the Creeping Man), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող պատմվածքներից մեկը: Հրատարակվել է 1923 թվականին և ընդգրկված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում:

Չորեքթաթ մարդը
անգլ.՝ The Adventure of the Creeping Man
Տեսակպատմվածք
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուբրիտանական անգլերեն
Գրվել է1923
Հրատարակություն1923

ՍյուժեԽմբագրել

1903 թվականի սեպտեմբերի սկզբին Շերլոկ Հոլմսին օգնության համար դիմում է ոմն Ջոն Բենեթը, ով հայտնի պրոֆեսոր Փրեսբերիի ասիստենտն է: Ծեր պրոֆեսորը իր գործընկերներից մեկի երիտասարդ դստերը ամուսնության առաջարկություն է արել, սակայն իր զառամյալ տարիքի համար մերժվել է: Դրանից Հետո Փրեսբերին, առանց որևէ մեկին տեղեկացնելու, որոշ ժամանակով տանից անհետանում է, այնուհետև տարօրինակ նամակագրություն է սկսում ոմն չեխ Դորակ ազգանունով մարդու հետ, ով Լոնդոնում գտնվող համախանութի սեփականատեր է: Բացի այդ, պրոֆեսորը փոքր տուփ է բերում, որին խստիվ արգելում է ձեռք տալ, նույնիսկ իր ասիստենտին: Անհասկանալի կերպով փոխվում է նաև Փրեսբերիի պահվածքը: Նա դառնում է կոպիտ, կասկածելի և փակ: Ընդ որում, ըստ Բենեթի հետաքրքրական դիտողության, այդ «խոժոռությունը» պրոֆեսորի մոտ ուժեղանում է ինը օրը մեկ, երբ Դորակի կողմից հերթական նամակ և փոքր փաթեթ է ստանում: Ռոյ անունով տնային շան պահվածքը նույնպես տարօրինակ է: Շունը մի քանի անգամ այնպիսի կատաղությամբ է հարձակվել տիրոջ վրա, որ ստիպված էին նրան փողոցում շղթայակապել: Վերջին կաթիլը, որը ստիպեց Բենեթին դիմել Հոլմսին, սարսափելի դրվագ էր: Գիշերը Բենեթը պրոֆեսորին միջանցքում չորեքթաթ քայլելուց է տեսել: Հոլմսը պատրաստ է հետաքննություն սկսել: Եվ հենց այդ պահին Բեյքեր սթրիթի բնակարան է մտնում պրոֆեսոր Փրեսբերի դուստր և Բենեթի հարսնացու Էդիթը: Չափազանց անհանգստացած նա ևս մեկ սարսափելի դեպք է պատմում: Գիշերը ծառ բարձրացած պրոֆեսորը սկսել է դրսից ծեծել երրորդ հարկում գտնվող աղջկա սենյակի պատուհանը:

Հոլմսը Վաթսոնի ուղեկցությամբ անմիջապես մեկնում է համալսարանական քաղաք, որտեղ ապրում է Փրեսբերին: Տունը շրջապատող ծառերը զննելուց հետո Հոլմսը և Վաթսոնը հանդիպում են Փրեսբերիին, ում արգեսիվ պահվածքը զարմացնում է նրանց: Ստացած տեղեկությունը վերլուծելուց հետո Հոլմսը Վաթսոնին և Բենեթին առաջարկում է գիշերը հետևել պրոֆեսորին, այն բանից հետո, երբ նա Դորակից հերթական փաթեթը կստանա: Շուտով դեպքը ներկայանում է, և կեսգիշերին Հոլմսը և Վաթսոնը տեսնում են, թե ինչպես է պրոֆեսոր Փրեսբերին իրեն կապիկի պես պահում: Պրոֆեսորը քայլում է ոտքերի և ձեռքերի վրա և զարմանալիորեն ճկուն կերպով ցատկում է ծառերի վրայով` մի ճյուղից մյուսը: Դրանից հետո Փրեսբերին սկսում է բորբոքել շղթայակապված շանը, ով դուրս պրծնելով վզակապից հարձակվում է իր տիրոջ վրա և համարյա կրծում էր նրա վիզը: Տուժած Փրեսբերիին Վաթսոնը բժշկական օգնություն է ցուցաբերում:

Վաթսոնի և Բենեթի ներկայությամբ Հոլմսը բացում է պրոֆեսորի խորհրդավոր տուփը, որի մեջ դրված էր պրեպարատներով սրվակ, ներարկման համար շպրիցեր, Դորակի հետ նամակագրություններ, ինչպես նաև նամակներ Պրահայի գիտնականներից մեկից՝ Գ․ Լովենշտեյնից, ով իբրև երիտասարդացման շիճուկ է բացահայտել և ում բոյկոտում են Եվրոպայի բոլոր գիտնականները, քանի որ նա հրաժարվում էր կիսվել իր բացահայտման արդյունքներով։ Պրոֆեսոր Փրեսբերին, ով ցանկանում էր երիտասարդանալ, օգտվում է Լովենշտեյնի արդյունքներից և սկսում է իրեն «շիճուկ» ներարկել, որը պատրաստվել է ոմն պրիմատի՝ «սևագլուխ գուլմանի» արյունից։ Ավաղ, բնությանը խաբել չստացվեց, իսկ երկրորդական ազդեցությունը դարձավ կապիկի մակարդակին հասնող պրոֆեսորի բարոյական և ֆիզիկական դեգրադացիան։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • «Չորեքթաթ մարդը» պատմվածքը ներառված է Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածների մասին պատմող պատմվածքների սահմանափակ ցանկում (օրինակ, ինչպիսիք են՝ «Սկանդալ Բոհեմիայում», «Անվանի ամուրին», «Պատռված շրթունքով մարդը» պատմվածքները), որտեղ քրեական նախապատմությունը բացակայում է։

ԱդապտացիաներԽմբագրել

«Չորեքթաթ մարդը» պատմվածքը ցուցադրվել է 1994 թվականին BBC Radio 4-ի ռադիո ադապտացիայում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The BBC audio complete Sherlock Holmes»։ merrisonholmes.com։ Վերցված է 2019-08-24 

Արտաքին հղումներԽմբագրել

  • "The Adventure of the Creeping Man," [Illustration by Frederic Dorr Steele]. The Courier-Journal, Magazine section [Louisville, Ky.] (March 15, 1925), 2, 8.
  • "The Adventure of the Creeping Man," Evening Bulletin [Philadelphia] (March 28, 1925), 19, illus.
  • "The Creeping Man," Illustrations by Frederic Dorr Steele. Hearst's International, 43, No. 3 (March 1923), 8-13, 116, 118, 120.
  • "The Adventure of the Creeping Man," [Illustrated by Criswell]. Los Angeles Times Sunday Magazine (March 22, 1925), 7, 19-20.
  • "The Adventure of the Creeping Man," Illustrated by Howard Elcock. The Strand Magazine, 65, No. 387 (March 1923), 210-224.
  • "The Adventure of the Creeping Man," Sunday Chronicle [Manchester] (February 2, 1930), 6, 19. illus.
  • "The Adventure of the Creeping Man," The Times-Picayune [New Orleans] (March 22, 1925), 2, 4, 6. illus.