Սոկրատես (ֆուտբոլիստ)

բրազիլական Ֆուտբոլիստ

Սոկրատես Բրազիլեյրու Սամպայու դի Սոզա Վիեյրա դի Օլիվեյրա, (բրազ.-պորտ.՝ Sócrates Brasileiro Sampaio de Souza Vieira de Oliveira, փետրվարի 19, 1954(1954-02-19)[2][3], Բելեմ, Բրազիլիա[4] - դեկտեմբերի 4, 2011(2011-12-04)[5], Սան Պաուլո, Բրազիլիա[6]), բրազիլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, 1982 և 1986 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ եղել է Բրազիլիայի հավաքականի թիմի ավագը։

Սոկրատես
Քաղաքացիությունը իսպաներեն[1]
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 1954(1954-02-19)[2][3]
Ծննդավայր Բելեմ, Բրազիլիա[4]
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 4, 2011(2011-12-04)[5] (57 տարեկան)
Մահվան վայր Սան Պաուլո, Բրազիլիա[6]
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Ըստ «World Soccer» ամսագրի զբաղեցնում է 63-րդ տեղը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում[7], իսկ ըստ «Placar» ամսագրի Սոկրատեսը զբաղեցնում է 77-րդ տեղը համաշխարհային ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստների շարքում[8]։ ՖԻՖԱ 100-ի անդամ է։

Սան Պաուլոյի համալսարանում ստացել է բժշկի դիպլոմ։ Մարզական կարիերայից հետո ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան[9][10]։

Կենսագրություն խմբագրել

Սոկրատեսը ծնվել է հարկային գործակալի և փիլիսոփայության երկրպագու Ռայմունդոյի ընտանիքում։ Նա ունեցել է երեք եղբայր՝ Սոփոկլեսը, որին անվանել են ի պատիվ հին հույն ողբերգակ Սոփոկլեսի, Սոստենեսը ու Ռայմունդոն, որը նույնպես եղել է ֆուտբոլիստ[11]։ Երբ Սոկրատեսը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Ռիբեյրան Պրետու[12]։

Վաղ տարիքից Սոկրատեսը զբաղվել է ֆուտբոլով, նրա առաջին ակումբը եղել է «Ռանո դե Օուրոն»

  Մի անգամ ես գտնվել եմ դաշտի մոտ և ցանկություն է առաջացել մոտս մարզվել խաղացողների հետ, այդ մասին խնդրել եմ մարզչին։ Ես նույնիսկ չգիտեի, թե ինչ է նրա անունը։ Նա ինձ հարցրել է, թե որ դիրքում եմ խաղում,։ Ես պատասխանել եմ, որ կիսապաշտպան եմ։ Այնպես է ստացվել, որ նրանց մոտ այդ պահին բացակայել է եզրային աջ կիսապաշտպանը, և նա ինձ խնդրել է զբաղեցնել այդ տեղը՝ չնայելով ոչ իմ շատ երիտասարդ տարիքին՝ 11 տարեկան, ոչ այն բանին, որ ես այնքան էլ պատրաստ չեմ մեծ տղաների հետ խաղին և ոչ էլ իմ ֆուտբոլային կոշիկների բացակայությանը։ Հենց այսպես էլ սկսվեց իմ ֆուտբոլային ապագան։ Երկու օր անց կյանքում առաջին անգամ ես ստացա ակումբային համազգեստ՝ սպիտակ ֆուտբոլային շապիկ՝ ոսկեգույն գծերով։ Սա աննկարագրելի զգացողություն էր։ Ես սկսել եմ խաղալ՝ որպես Նիգրա մականունով սևամորթ և ֆիզիկապես ուժեղ եզրային հարձակվող պահեստային ֆուտբոլիստ։ Նրա իսկական անունը Միրանդա էր։ Նա հիմա «Ռեկրեատիվ» ակումբում աշխատում է որպես մերսող։  

Սոկրատեսը միաժամանակ ստանում էր բժշկական կրթություն, քանի որ նրա հայրը դեմ էր նրա ֆուտբոլ խաղալուն[13]։ Խաղացել է իր քոլեջի «Քոլեժիո Մարիստա» թիմում։ 16 տարեկանում քոլեջի մարժիչը նրան առաջարկել է աշխատել «Բոտաֆոգո» ակումբում։ Սոկրատեսն ընդունել էր առաջարկն այն պայմանով, որ շարունակի նաև ուսումը։ Այդպես Սոկրատեսը 5 տարի համատեղեց ֆուտբոլն իր մանկաբույժի ուսման հետ միասին։ Նրա խոստովանությամբ ֆուտբոլի մարզումներն ու ուսումն իրար հետ դժվար էր համատեղեր և այդ դժվարությունները հաղթահարեց համակուրսեցու օգնությամբ։

1976 թվականին Սոկրատեսը դարձավ Սան Պաուլու նահանգի առաջնության լավագույն ռմբարկուն, ինչի վրա ուշադրություն դարձրեցին երկրի առաջատար ակումբների մասնագետները։

1978 թվականին նա ստացավ իր բժշկի դիպլոմը և անմիջապես ձեռք բերվեց «Կորինթիանս» ակումբի կողմից։ «Կորինթիանսում» հանդես գալու տարիներին ակտիվորեն պայքարել է Բրազիլիայում ռազմական ռեժիմի դեմ։

1983 թվականին Սոկրատեսը ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Նրա փոքր եղբայը՝ Ռաին Բրազիլիայի հավաքականի կազմում 1994 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

«Կորինթիանսից» բացի Սոկրատեսը հանդես է եկել «Բոտաֆոգո», «Ֆլամենգո», «Սանթոս», «Ֆիորենտինա» ակումբներում։

Կարիերայի ավարտից 15 տարի անց՝ 2004 թվականին Սոկրատեսը մի քանի ամսով եղել է անգլիական «Գարֆորտ Թաուն» ակումբի և մարզիչ և ֆուտբոլիստ։

Մահ խմբագրել

2011 թվականի օգոստոսին Սոկրատեսը հայտնվել է Ալբերտ Այնշտայնի անվան հիվանդանոցում՝ մարսողական համակարգի արյունահոսության պատճառով։ Սեպտեմբերի սկզբին նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա խոստովանել է իր հիվանդության պատճառը՝ ալկոհոլի չարաշահում։

Դեկտեմբերի 3-ին Սոկրատեսը նորից տեղափոխվել է հիվանդանոց, այս անգամ սննդային թունավորմամբ[14]։ Նրա մոտ ախտորոշվել է աղեստամոքսային տրակտի սուր բորբոքում։ Դեկտեմբերի 4-ին, ժամը՝ 4:30-ին Սոկրատեսը մահացել է[15][16][17]։

Նրա մահից մի քանի ժամ անց «Կորինթիանսը» Բրազիլիայի առաջնության վերջին տուրում մրցել է «Պալմեյրասի» հետ (0:0)։ Խաղը սկսվել է լռության րոպեով՝ ի հիշատակ Սոկրատեսի։

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

Անձնական խմբագրել

  • Սան Պաուլու նահանգի լավագույն ռմբարկու (1976)
  • Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (1983)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://espn.go.com/sports/soccer/photos/gallery/_/id/9358083/image/8/socrates-best-brazillian-players-all
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1018389725 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Brazil legend Socrates dies aged 57goal.com.
  6. 6,0 6,1 6,2 http://www.odt.co.nz/sport/football/189406/football-brazil-star-socrates-dead-57
  7. «Placar's 100 Craques do Século». rsssf.com. 5 февраля 2001. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. International's Wereldsterren by Raf Willems «Placar's 100 Craques do Século». rsssf.com. 5 февраля 2001. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. In Appreciation of… Socrates (անգլ.)
  10. I hate Socrates Արխիվացված 2008-06-07 Wayback Machine (անգլ.)
  11. Qué fue de… Sócrates
  12. Доктор, больной футболом
  13. «Qué fue de… Sócrates» (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  14. Сократес был госпитализирован с пищевым отравлением
  15. Futebol de luto — Morre Sócrates Brasileiro Sampaio de Souza Vieira de Oliveira — o «Doutor Sócrates» (չաշխատող հղում)
  16. На 57-м году жизни в Бразилии скончался Сократес
  17. Экс-капитан сборной Бразилии Сократес умер в больнице.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոկրատես (ֆուտբոլիստ)» հոդվածին։