Սոկրատեսի մահը

Ժակ Լուի Դավիդի նկար

«Սոկրատեսի մահը»[3] (ֆր.՝ La Mort de Socrate), Ժակ Լուի Դավիդի պատմական կտավը (1787), Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուից (Նյու-Յորք, ԱՄՆ

Սոկրատեսի մահը
տեսակգեղանկար
նկարիչԺակ Լուի Դավիդ
տարի1787[1]
բարձրություն129,5 սանտիմետր[2]
լայնություն196,2 սանտիմետր[2]
ուղղություննեոդասականություն և ակադեմիզմ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան
հիմնական թեմաՍոկրատես
https://www.metmuseum.org/de/art/collection/search/436105 կայք
Ծանոթագրություններ
 The Death of Socrates (Jacques-Louis David) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

1786 թվականի սկզբին նկարը Դավիդին պատվիրել էր փարիզյան խորհրդարանի խորհրդատու Շառլ Միշել Տրյուդեն դե լա Սաբլերմը[4]։ Այն ժամանակից ի վեր ինչ Դիդոն այս սյուժեն խորհուրդ էր տվել նկարիչներին «Դրամատիկական պոեզիայի մասին» տրակտատում, նրան անդրադարձել էին գեղանկարիչները, այդ թվում՝ Շալը, Ալիզարը (ֆր.՝ Jean-Baptiste Alizard, 1762), Սանե։ Դիդրոնը հիմք ընդունելով «Ֆեդոնի» վերջին էջում տեղ գտած պատմությունը Պլատոնի մասին, փիլիսոփայի մահվան պատմությունը բաժանել է 5 տեսարանի. Սոկրատեսը բանտում, Սոկրատեսը երկու անգամ հրաժարվում է փախուստից, վիճաբանություն դատավորների հետ՝ հոգու անմահության մասին, Սոկրատեսը թունավոր մոլեխինդ է ընդունում[5]։

Դավիդը ընտրել է այն պահը, երբ աշակերտներով շրջապատված Սոկրատեսը դահիճի ձեռքից վերցնում է թույնի գավաթը։ Օգնության համար նա դիմել է գիտնական հելլենագետ Ռ. Ադրիին։

Վերջինս 1786 թվականի ապրիլի 6-ին նկարչին գրած նամակում փոխանցում է փիլիսոփայի մահվան պատմությունը։

Նկարագրություն խմբագրել

Մերկ քարե պատի մոտ դրված է մահճակալ։ Որի վրա Սոկրատեսը հրաժեշտ է տալիս աշակերտներին։ Հատակին ընկած են կապանքները, որոնցից արդեն ազատել են փիլիսոփային։ Նկարիչը հակադրել է ծեր ու խիստ փիլիսոփային խորը հիասթափությանը, որը կուտակվել է նրա շուրջը։ Դահիճը, ով թույնը տալիս է բանտարկյալին ցնցված է։

Հաջող ընտրված երանգավորումը և կոմպոզիցիայի ամբողջությունը հարմարորեն առանձնացրել է Դավիդի «Սոկրատեսի մահը» նրա հին մրցակից Պեյրոնի նույն թեմայով կտավից։ Վերջինիս նկարը ստեղծվել է դ'Անժիվիյի պատվերով և հայտնվել է այն նույն սրահում, որտեղ գտնվում էր Դավիդի աշխատանքը։ Նույն թեմայով երկու կտավ, նման կոմպոզիցիաներ, ձգտում են պահպանել պատմական ճշգրտությունը, առաջացրել են քննադատների հետաքրքրությունը։ Առաջնության արմավենին հանձնվել էր Դավիդին։ Կոմս Պոտոցկին համարում էր, որ Պեյրոնի ստեղծագործությունը «ընդգծել է Դավիդի կտավի առավելությունները, հանրությանը ցույց տալով որ տաղանդ ունենալով հանդերձ կարելի գտնվել նրանից ցած»[6]։ Դավիդի աշխատանքին բարձր գնահատական է տվել Ջոշուա Ռեյնոլդսը, նշելով, որ «Սոկրատեսի մահը» կարելի է դնել այնպիսի որմնանկարների հետ մեկ շարքում, ինչպիսիք են՝ Միքելանջելոն Սիքստինյան կապելլայում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.metmuseum.org/art/collection/search/436105
  2. 2,0 2,1 http://www.metmuseum.org/art/collection/search/436105
  3. Давид / М. Н. Тарасов // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 211. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
  4. Шнаппер, 1984, էջ 66
  5. Шнаппер, 1984, էջ 68
  6. Шнаппер, 1984, էջ 69—70
  7. Шнаппер, 1984, էջ 71

Գրականություն խմբագրել

  • Герман М. Ю., «Давид», серия «Жизнь замечательных людей» М, «Молодая гвардия», 1964 (рос)
  • Варшавский А. «Жак Луи Давид» (в кн. «С веком наравне», М, 1977 (рос)
  • Шнаппер А. Давид. — М.: Изобразительное искусство, 1984.
  • Warren E. Roberts: Jacques-Louis David, revolutionary artist. Art, politics and French revolution. University of North Carolina Press, Chapel Hill, N.C. 1989, ISBN 0-8078-1845-3
  • Antoine Schnapper et Arlette Sérullaz, David, Paris, RMN, 1989, n°76, p. 178
  • Elmar Stolpe: Klassizismus und Krieg. Über den Historienmaler Louis David. Campus-Verlag, Frankfurt/M. 1985, ISBN 3-593-33488-7