HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոկոտո

Սոկոտո[2] (անգլ.՝ Sokoto State), նահանգ Նիգերիայում։ Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 3 702 676 մարդ[3]։ Վարչական կենտրոնը Սոկոտո քաղաքն է։

Picto infobox map.png
Սոկոտո
Sokoto market 2006.jpg
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
ԿարգավիճակՆիգերիայի նահանգ
Մտնում էՆիգերիա
ՎարչկենտրոնՍոկոտո (քաղաք)
Օրենսդրական մարմինSokoto State House of Assembly?
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն4 998 090 մարդ (2016)[1]
Տարածք25 973 կմ²
Sokoto State Nigeria.png
Հիմնադրված էփետրվարի 3, 1976 թ.
Սահմանակցում էZamfara State? և Kebbi State?
Ժամային գոտիUTC+1
ՓոխարինեցNorth-Western State?
ISO 3166-2 կոդNG-SO
Անվանված էSokoto River?
sokotostate.gov.ng

ԿլիմաԽմբագրել

Նահանգը գտնվում է սավաննայի գոտում։ Այստեղ տարին ունի երկու եղանակ՝ չոր և անձրևոտ։ Չոր եղանակն սկսվում է հոկտեմբերից և տևում մինչև ապրիլ ամիսը (իսկ երբեմն էլ՝ մինչև հունիս ամիսը)։ Անձրևային եղանակն իր հերթին մայիսից տևում է մինչև սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսները[4]։ Մեկ տարվա ընթացքում տեղումների ընդհանուր քանակը 500-ից 1300 մմ է։

ՊատմությունԽմբագրել

19–րդ դարում Սոկոտոյի խալիֆայությունը տեղակայված է եղել ժամանակակից պետության տարածքում։ 1903 թվականին այդ տարածքը գրավվել է բրիտանական զորքերի կողմից՝ բարոն Ֆրեդերիկ Լուգարդի գլխավորությամբ[5]։ Ձևավորվել է Հյուսիսային Նիգերիայի գավառը, որն ընդգրկել է Սոկոտոյի այժմյան նահանգի տարածքը։ 1967 թվականին՝ Նիգերիայի անկախացումից հետո, երկիրը բաժանվել է նահանգների[4]։ 1976 թվականին տարածքային բարեփոխումների արդյունքում, Հյուսիսարևմտյան նահանգը բաժանվել է երկու՝ Սոկոտո և Նիգեր նահանգների։ 1991 թվականին նահանգից առանձնացվել է նոր նահանգ՝ Կեբին, իսկ 1996 թվականին ևս մեկը՝ Զամֆարան[4]։

ԲնակչությունԽմբագրել

Նահանգի բնակչությունը, ըստ 2006 թվականի մարդահամարի արդյունքների, կազմում է 3 702 676 մարդ։ Մարզում գերակշռում են հաուսա և ֆուլբե էթնիկ խմբերը, ինչպես նաև՝ տուարեգներ և զաբարմավաներ[4]։ Հավատացյալների մեծ մասը սուննիներ են (կան նաև շիա իսլամական փոքրամասնություններ)։

Իշխանություն և վարչական բաժանումԽմբագրել

Նահանգը բաժանված է քսաներեք տեղական կառավարման տարածքների, նահանգապետ՝ Aminu Waziri Tambuwal[6]։

ԷկոնոմիկաԽմբագրել

Նահանգի բնակիչների ավելի քան 80% -ը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Հիմնականում անձնական կարիքների համար աճեցվում են կարտոֆիլ, մանիոկա, գետնընկույզ, եգիպտացորեն և բրինձ, ինչպես նաև՝ ցորեն, բամբակ, ծխախոտ և տարբեր բանջարեղեններ վաճառքի համար[7]։ Տեղաբնիկները նաև զբաղվում են ձկնորսությամբ, զարգացած են տարբեր արհեստներ, ինչպիսիք են՝ դարբնություն և կաշվե իրերի արտադրություն։

Գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես նաև՝ արաբական խեժը, որը ևս այդտեղ է արտադրվում, պահանջարկ ունեն ոչ միայն նահանգում, այլ նաև երկրի մնացած տարածքներում[7]։

Նահանգի տարածքը հարուստ է օգտակար հանածոներով։ Այստեղ արդյունահանում են ֆոսֆորիտ (լուսածնահանք), կրաքար, կաոլին, կավի տեսակներ, ավազ և այլն[7]։

Շնորհիվ այն բանի, որ, ի տարբերություն արևադարձային Աֆրիկայի շատ այլ երկրների և տարածքների, նահանգում ցեցե գոյություն չունի։ Այդտեղ շատ զարգացած է անասնաբուծությունը։ Անասունների գլխաքանակը հաշվվում է 8 միլիոն, և ըստ այս ցուցանիշի՝ նահանգը երկրում զբաղեցնում է երկրորդ տեղը[7]։

Սոկոտոյում զարգացած է ալյուրաղացման արդյունաբերությունը, լոլիկի պահածոյացման, շաքարավազի արտադրությունը, տեքստիլ արտադրանքը, սոսինձը, ինչպես նաև՝ կաշվե դաբաղումը և գործվածքների ներկումը[7]։

ԶբոսաշրջությունԽմբագրել

Նահանգում, հատկապես նրա վարչական կենտրոնում՝ Սոկոտո քաղաքում, տեղակայված են տեսարժան վայրերի և ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ շարք, որոնք պահպանվել են 19–րդ դարից՝ Սոկոտո անկախ պետության գոյության շրջանից։ Յուրաքանչյուր տարի նահանգ են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ։ Առկա են յոթ հյուրանոցներ[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://nigerianstat.gov.ng/download/775
  2. Կաղապար:Ռուսերեն գիրք:Географический энциклопедический словарь
  3. Population by State and Sex National Population Comission
  4. 4,0 4,1 4,2 4,3 «About Sokoto» (անգլերեն)։ Sokoto State Government, Nigeria։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-24-ին։ Վերցված է 2012-07-04 
  5. «British Conquest of the Sokoto Caliphate 1903» (անգլերեն)։ Wars of the World։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-12-ին։ Վերցված է 2010-11-06 
  6. «Governor's Office» (անգլերեն)։ Sokoto State Government, Nigeria։ Վերցված է 2020-03-01 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Investments» (անգլերեն)։ Sokoto State Government, Nigeria։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-24-ին։ Վերցված է 2012-07-04 
  8. «Hotels & Tourism» (անգլերեն)։ Sokoto State Government, Nigeria։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-24-ին։ Վերցված է 2012-07-04