Սոխ մուգ մանուշակագույն

բույսերի տեսակ
(Վերահղված է Սոխ մուգ մանուշկագույնից)
Սոխ մուգ մանուշակագույն
Սոխ մուգ մանուշակագույն
Սոխ մուգ մանուշակագույն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Սոխայիններ (Allioideae)
Տրիբա Allieae
Ցեղ Սոխ (Allium)
Տեսակ Սոխ մուգ մանուշակագույն (A. atroviolaceum)
Միջազգային անվանում
Allium atroviolaceum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Սոխ մուգ մանուշակագույն (լատին․՝ Allium atroviolaceum), շուշանազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

30-100 սմ բարձրությամբ խոշոր, գնդաձև-ձվաձև սոխուկով, նեղ, տափակ, կանաչ, ցողունագիրկ տերևներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Գագաթնային, բազմածաղիկ, գնդաձև ծաղկաբույլեր կազմող մուգ մանուշակագույն կամ ծիրանագույն-վարդագույն ծաղիկներն ունեն երկար, անհավասար ծաղկակոթեր։ Ծաղկելուց առաջ ծաղկաբույլերը շրջապատված են թաղանթային ծածկոցով։ Ծաղիկները բացվում են աստիճանաբար, ծաղկաբույլի վերևից և զուգընթաց ծաղիկների կանաչ գույնը փոխվում է մանուշակագույնի։ Բազմաթիվ սերմերով պտուղը եռանիստ տուփիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է նախալեռնային և լեռնային գոտիների կիսաանապատներում, լեռնային տափաստաններում, չոր լանջերին։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանում և Արցախում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը, առավել հաճախ՝ սոխուկները։ Մուգ մանուշակագույն սոխի երիտասարդ տերևներն ու ցողունները գործածում են որպես համեմունք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխ մուգ մանուշակագույն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխ մուգ մանուշակագույն» հոդվածին։