Սոխ անհարթացողուն

բույսերի տեսակ
Սոխ անհարթացողուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Սոխայիններ (Allioideae)
Տրիբա Allieae
Ցեղ Սոխ (Allium)
Տեսակ Սոխ անհարթացողուն (A. eriocoleum)
Միջազգային անվանում
Allium eriocoleum

Սոխ անհարթացողուն (լատին․՝ Allium scabriscapum), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Սոխուկավոր բույս է։ Ցողունի բարձրությունը հասնում է 20-40 սմ-ի։ Տերևները տափակ են։ Ծաղկաբույլը կիսագնդաձև է և սակավածաղիկ։ Ծաղկապատը գավաթանման է, իսկ մասերը դեղին և էլիպսաձև[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Այարի կիրճ, Ագարակաձոր և Բոլորաբերդ գյուղերի միջև)։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Հարավարևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիսային և Հարավային Իրանում և Թուրքմենիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 1000-1500 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, խճաքարոտ-քարաթափվածքային կրային լանջերին։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիս-հուլիս ամիսներին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Գտնվում է ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր, որպես անհետացած տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխ անհարթացողուն» հոդվածին։