Սոլոմոն Սոլոմոն ժոզեֆ
Սոլոմոն Սոլոմոն Ժոզեֆ (անգլ.՝ Solomon Joseph Solomon, սեպտեմբերի 16, 1860[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հուլիսի 27, 1927[4][3][5][…], Բրայթոն ոն Սի, Birchington, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի նկարիչ, Նոր անգլիական գեղարվեստի ակումբի հիմնադիրներից մեկը, Արքայական գեղարվեստի ակադեմիայի անդամ, Բրիտանացի նկարիչների արքայական հասարակության նախագահ (1919-1927): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, չնայած տարիքին նա ծառայել է բանակում` որպես դիտորդ և տեխնիկական խորհրդատու և մեծ ներդրում է ունեցել քողարկանախշման զարգացման գործում:
Սոլոմոն Սոլոմոն ժոզեֆ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1860[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Վախճանվել է | հուլիսի 27, 1927[4][3][5][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Բրայթոն ոն Սի, Birchington, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Heatherley School of Fine Art? |
Մասնագիտություն | նկարիչ և ճարտարագետ |
Ժանր | դիմապատկեր[6], պատմական գեղանկարչություն[6] և կրոնական նկարչություն[6] |
Ներշնչվել է | Ալեքսանդր Կաբանել |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Ella Montagu? |
Զավակներ | Iris Rachel Solomon?[7] |
Solomon Joseph Solomon Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Սոլոմոնը ծնվել է 1860 թվականի նոյեմբերի 16-ին Լոնդոնում, սովորել է տարբեր վայրերում, Խիտերլի գեղարվեստների դպրոցում, մինչ Թագավորական գեղարվեստական ակադեմիայի անդամ դառնալը սովորել է նաև այստեղ, ավարտել է Մյունխենի գեղարվեստական ակադեմիան և Փարիզի ազգային գեղարվեստի բարձրագույն դպրոցը[8], որտեղ նրա ուսուցիչն է եղել հայտնի ակադեմիկոս Ալեքսանդր Կաբանելը։ Սոլոմոնի աշխատանքների առաջին ցուցահանդեսը կայացել է 1881 թվականին։ 1886 թվականին նա դարձավ Նոր անգլիական գեղարվեստի ակումբի հիմնադիրներից մեկը։ 1896 թվականին դարձավ Գեղարվեստի արքայական ակադեմիայի ասոցիացիայի անդամ, իսկ արդեն 1906 թվականին` լիիրավ անդամ[9]: 1919 թվականից մինչև մահը եղել է Բրիտանացի նկարիչների արքայական հասարակության նախագահ։ Սոլոմոնը մահացել է 1927 թվականի հուլիսի 27-ին Բիրչինգտոն քաղաքում, թաղվել է Վիլլեսդենի հրեական գերեզմանատանը։
ԸնտանիքԽմբագրել
Սոլոմոնը ծնվել է հրեաների ընտանիքում։ Նրա քույրը՝ Լիլի Դելիսսա Ժոզեֆը, նույնպես դարձել է նկարչուհի։ Կինը եղել է Էլլա Սոլոմոնը (ով մահացել է 1957 թվականին), դուստրը՝ Իրիս Սոլոմոնը, ամուսնացել է Էվեն Մոնտագոյի հետ, ով եղել է դատավոր, գրող և նավատորմի սպա։ Նրա զարմիկն ամերիկացի դրամատուրգ Հարթ Մոսսն է[10]։
ԱշխատանքԽմբագրել
Նրա ստեղծագործական ոճի վրա հիմնական ազդեցություն ունեցել է իր ուսուցիչը` Ալեքսանդր Կաբանելը, բայց նաև նա չի հերքում, որ իր վրա ազդեցություն են ունեցել նաև նկարիչներ Ֆրեդերիկ Լեյթոնի և Լոուրենս Ալմա-Թադեմայի աշխատանքները: Սկզբնական շրջանում նա նկարում էր նկարներ` ուղղակի հացի փող աշխատելու համար, իսկ հետո սկսեց նկարել դրամատիկ նկարներ դիցաբանական և բիբլիական թեմաներով, մեծ կտավների վրա: Սոլոմոնի ամենահայտնի նկարների շարքում կարող ենք նշել նաև «Սամսոնը և Դալիլան» (1887) կտավը, որը պատկերված մերկ տղամարդկանց ակտիվ դրվագների առկայությամբ, գրավել է քննադատների ուշադրությունը: Այդ աշխատանքն անընդհատ ցուցադրվում է Լիվերպուլում գտնվող «Ուեկեր» արվեստի պատկերասրահի ցուցահանդեսներում: Նկարչի աշխատանքների մեծամասնությունը գտնվում է մասնավոր հավաքածուներում[11]: Սոլոմոնը հայտնիություն ձեռք բերեց որպես դիմանկարիչ, աշխատելով ոչ ստանդարտ ձևով: Այդպիսի նկարներից կարող ենք առանձնացնել օրինակ «Միսս Պատրիկ Կեմպբելը Պոլ Թալքերի դերում» դերասանուհու նկարը[12]: Շատ հայտնի ժամանակակիցներ են պատվիրել Սոլոմոնին նկարել իրենց, օրինակ` ճարտարապետ Աստոն Ուեբը, թագավոր Ջորջ V-ը, թագուհի Մարիա Թեքցիը, արքայազն Էդուարդ VIII-ը, քիմիկոս Լյուդվիգ Մոնդը և Ռաֆայել Մելդոլան, քաղաքական գործիչ Ջեյմս Մաքդոնալդը և գրող Ջերոմ Կլապկա Ջերոմը: 2009 թվականին Սոլոմոնի «Եվա» նկարն աճուրդով վաճառվել է 1 167 128 դոլարով[13]:
Որպես քողարկանախշողԽմբագրել
Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբներին 54-ամյա Սոլոմոնը սկսել է ծառայել շարքայինի կոչումով, գրանցվել «Արվեստագետ-Ռադիո» կամավորների բաժնում: Պատերազմից առաջ նա միանգամից սկսել է մամուլում առաջադրել իր գաղափարները քողարկանախշի մասին, ապա անմիջապես ծառայության է անցել բարձրագույն բանակի շարքերում: 1915 թվականի դեկտեմբերին գեներալ Գերբերտ Պլամերը Սոլոմոնին հրավիրում է Ֆրանսիա` Արտուա, որպեսզի այնտեղ տեղում ուսումնասիրեն, թե ինչպես կարող են օգտագործել քողարկանախշը ֆրասիական բանակում, որից հետո անմիջապես նրան հանձնարարվում է սկսել քողարկված օբյեկտների արտադրությունը Ֆրանսիայում[14]: Նույն թվականի դեկտեմբերի 31-ին Ֆրանսիայում Բրիտանական էքսպեդիցիոն կորպուսի գլխավոր հրամանատար Դուգլաս Հեյգը հայտնում է, որ Սոլոմոն Սոլոմոնին ժամանակավոր շնորհվել է փոխգնդապետի կոչում իր պարտականություններն անսխալ կատարելու համար: 1920 թվականին Սոլոմոնը հրատարակում է «Ռազմավարական քողարկանախշ» գիրքը, որն արժանացավ անգլիացի քննադատների ծաղրանքին, բայց աջակցություն գտավ գերմանական մի քանի թերթերում:
ՊատկերասրահԽմբագրել
Ուեբ Աստոնի նկարը, մոտ. 1906
Լյուդվիգ Մոնդի նկարը, մոտ. 1909
Ջեյմս Մաքդոնալդի նկարը, 1911
Ջորջ V-ի նկարը, 1914
Էդուարդ VIII-ի նկարը, 1914
Մարիա Թեքցիի նկարը, մոտ. 1914
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://rkd.nl/explore/artists/73843
- ↑ 2,0 2,1 Solomon Joseph Solomon
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists
- ↑ 5,0 5,1 5,2 https://sculpture.gla.ac.uk/view/person.php?id=msib2_1215008689
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.britishmuseum.org/collection/term/BIOG46743
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Սոլոմոն Սոլոմոն (անգլ.) на сайте npg.org.uk
- ↑ en:Nicholas Rankin Churchill's Wizards: The British Genius for Deception 1914-1945 (2008) стр. 23 ISBN 978-0-571-22196-7
- ↑ Стивен Бах. Dazzler: The Life and Times of Moss Hart (անգլ.) (2001) на сайте nytimes.com ISBN 0-679-44154-9
- ↑ Соломон Соломон (անգլ.) на сайте myweb.tiscali.co.uk
- ↑ Имеется в виду роль актрисы в постановке «Вторая миссис Танкерей»[en]
- ↑ Соломон Соломон (անգլ.) на сайте mutualart.com
- ↑ Николас Рэнкин. Churchill's Wizards: The British Genius for Deception 1914-1945 (2008) стр. 65 ISBN 978-0-571-22196-7