Սոլյոնի Լիման (ուկրաիներեն՝ Солоний Лиман), լիճ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում Զնամենովկա և Նովոտրոիցկոե գյուղերի միջև։ Գտնվում է Սամարյան անտառի անտառեզրին։ Լիճը ձևով նման է 1,8 կմ տրամագծով շրջանի։ Մակերևույթի մակերեսը կազմում է մոտ 3,5 կմ², ափեզրի երկարությունը կազմում է մոտ 11,5 կմ։ Լճի կենտրոնում գտնվում է ձգված կղզի։

Սոլյոնի Լիման
ուկրաիներեն՝ Солоний Лиман
Կոորդինատներ
Տեղագրություն Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա Ուկրաինա
Երկարություն 1,8 կմ
Լայնություն 1,8 կմ
Ջրափնյա գծի երկարությունը 11,5 կմ

Լճի հատակը ծածկված է բուժիչ ցեխերով։ Ցեխերը հատկացվում էն մայրցամաքային տեսակի մուլիտային սուլֆիդային ցեխերին, որոնք ունեն բարձր պլաստիկություն և մածուցիկություն։ Ցեխը ունի մանր-դիսպեսիոն կազմություն, մեծ մասնիկների մեծությունը 0,25 գ է և ավելին։

Սոլյոնի Լիմանի մոտակայքում գտնվում են նաև հանքային ջրերի աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրաբուժության մեջ։ Այս ջրերի օգտագործման համար 1961 թվականին ստեղծվել է «Հանքային ջրերի արտադրության Նովոմոսկովսկի գործարանը»։ Գործարանը արտադրում է 0,2-0,5 գ/դմ³ միներալիզացիոյով ջրեր, որոնք դասվում են սեղանի օգտագործման ջրերին։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլյոնի Լիման» հոդվածին։