Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոլյանկա (այլ կիրառումներ)

Սոլյանկա (ռուս.՝ соля́нка, ուկրաիներեն՝ соля́нка), ռուսական և ուկրաինական խոհանոցների ուտեստ, ապուր՝ ուղղաձիգ մսից, ձկով և սնկով արգանակ՝ սուր համեմունքներով։

Սոլյանկա
солянка
Սոլյանկայի բաղադրիչները
Ռուսական խոհանոց
Ուկրաինական խոհանոց
Ծագում
Ենթատեսակապուր և մսային ուտեստ
Առաջացման երկիրՌուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
Բաղադրամասեր
Հիմնականմիս, սունկ, ձուկ, ձիթապտուղ, թթու վարունգ, լոլիկ
Հնարավորպղպեղ, մաղադանոս, սամիթ, տավարի միս, երշիկեղեն, կարմիր ձուկ, կիտրոն
 Soljanka Վիքիպահեստում

Սոլյանկաները լինում են երեք տեսակ՝ մսային, ձկնային և սնկային[1]։ Սոլյանկայի քաղցր–աղի–կծու հիմքին ավելացվում են այնպիսի համեմունքներ, ինչպիսին են՝ թթու վարունգը, ձիթապտուղը, կապար (բույս)ը, կիտրոնը, աղած կամ թթու սունկը։ Մսային սոլյանկան ներառում է տարբեր տեսակի տապակած խաշած միս, տավարի միս, ապխտած միս և երշիկեղեն։ Ձկնային սոլյանկան ներառում է խաշած, աղած, ապխտած կարմիր ձուկ։ Բոլոր սոլյանկաները համեմունքներով են՝ պղպեղով, մաղադանոսով, սամիթով։

Ռուսական խոհանոցում սոլյանկա անունով կա ևս մեկ ուտեստ, որը պատրաստվում է մսով շոգեխաշած կաղամբից, ձկնից կամ սնկից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել